Ֆորֆեյտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆորֆեյտինգը կրեդիտային պարտավորությունների ձեռքբերումն է (պարզ կամ փրխանցելի մուրհակների, լիազորագիերի կամ արժեթղթերի) կրեդիտորի մոտ՝ առանց նրա հաշվին պարտքի շրջանառության՝ պարտապանի անվճարունակության դեպքում։ Այս դեպքում մուրհակները պետք է լինեն ընդունելի գնորդին (ֆորֆեյտինգ իրականացնողին) և ուենան բանկի երաշխավորագիր։ Ֆորֆեյտինգավորումը միջազգային առևտրի ֆինանսավորման այլընտրանքային տարբերակներից է։ Ֆորֆեյտեր իրականացնողը կարող է պահպանել պարտքային պարտավորությունները մինչև նրանց մարելու ժամանակահատվածը, և այդ ժամանակ նա համարվում է գործարքի համար ներդրում կատարողը։ Նա նաև կարող է վաճառել այս պարտավորությունները այլ ներդրողների։ Երբ սկսում է մուրհակի կամ այլ արժեթղթի մարման ժամկետը, դրա սեփականատերը անմիջապես դիմում է բանկին։ Ֆորֆեյտինգը օգտագործում է վարկավորման հատուկ ֆիքսված տոկոս, 180 օրից մինչև 5 տարի ժամկետով, իսկ որոշ պարագայում մինչև 7 տարի։ Ֆորֆեյտինգային արժեթղթերի հիմնական տեսակնները պարզ և փոփանցելի մուրհակներն են, որոնց հետ գործողությունները իրականացվում են պարզ և արագ։ Ֆորֆեյտինգի մեխանիզմը օգտագործվում է գործարքների 2 տեսակով.

  1. ֆինանսական գործարքներում երկարաժամկետ պարտավորությունների արագ իրացման նպատակով;
  2. արտահանման գործարքների մեջ կանխիկ դրամական մուտքերի արտահանմանն օգնելու համար՝ վարկ տրամադրելով օտարերկրյա գնորդներին։

Ֆորֆեյտինգային գործարքների առավելությունները.

  1. Ֆորֆեյտորը բոլոր ռիսկերը վերցնում է իր վրա;
  2. գոյություն ունի ֆորֆեյտինգային արժեթղթերի երկրորդային շուկա, որտեղ պարտականությունները կարելի է վաճառել, այսինքն՝ առաջինը վաճառում է ֆորֆեյտինգային արժեթուղթը, այնուհետև առաջանում է երկրորդը, երրորդը;
  3. պարտքը (պարտականությունը) կարելի է բաժանել և պարտքի յուրաքանչյուր մասը կարելի է ձևաЧЕЭМ

կերպել որպես առանձին մուրհակ, որի միջոցով սեփականատերը կարող է դրա արժեքին համապատասխան վաճառել պարտականության իր մասը;

  1. ֆորֆեյտինգը ապահովում է վճարման ճկուն գրաֆիկ։