Ֆյորտ-օֆ-Կլայդ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյլսա Կրեյգ կղզին ծովախոցում
Ֆյորտ-օֆ-Կլայդ (անգլ.՝ Firth of Clyde), ծովածոց Իռլանդական ծովում, Շոտլանդիայի արևմտյան ափեզրին: Բաժանված է Ատլանտյան օվկիանոսից Կինտայր թերակղզով: Ծովածոցի լայնությունը նրա բերանի մոտ 42 կմ է: Վերին մասում ձևավորում է Լոխ Լոնգ և Գեր Լոխ ֆյորդերը: Ծովածոց է թափվում Կլայդ գետը, որը ջրանցքով միացնում է ծովածոցը Ֆյորտ-օֆ-Ֆորտ ծովածոցի հետ:
Քաղաքները [խմբագրել]
Ֆյորտ-օֆ-Կլայդը լվանում է Աեգայլ և Բյուտ, Հյուսիսային Էյրշիր և Հարավային Էյրշիր շրջանների ափերը: Ծովածոցի ափին գտնվող առավել նշանակալի բնակավայրերն են՝
- Արդրոսան
- Բրոդիկ
- Գիրվան, Գրինոկ
- Դանբարտոն, Դանուն
- Քեմփբելթաուն, Կարդրոս
- Պրեստվիկ
- Ռենֆրու, Ռոտսեյ
- Սոլթկոուտս
- Տրուն
- Հելենսբուրգ
- Էյր
Կղզիներ [խմբագրել]
Ծովածոցում են գտնվում բազմաթիվ կղզիներ, որոնցից ամենամեծերն են Արանը և Բյուտը:
Մեդիաֆայլեր այստեղ՝ Ֆյորտ-օֆ-Կլայդ