Ֆլեշմոբ Դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլեշմոբ Դիվիզիա

ՖԼԵՇՄՈԲ ԴԻՎԻԶԻԱ, երիտասարդական հասարակական կազմակերպություն։ Սկզբնական անվանումը՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲ ԴԻՎԻԶԻԱ, սակայն գործունեության սկսումից մի քանի ամիս անց հիմնադիր խորհրդի որոշմամբ վերանվանվել է և ստացել իր այժմյան անվանումը։ Որպես երիտասարդական նախաձեռնություն հիմնադրվել է 2010 թ.-ի փետրվարի 20-ին, Երևանում։ 2012թ. նախաձեռնությունը գրանցվեց որպես երիտասարդական հասարակական կազմակերպություն։

Կազմակերպության հիմնական նպատակները[խմբագրել]

  • Երիտասարդության զբաղվածություն
  • Երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացում
  • Հասարակական տարբեր սոցիալ-մշակութային խնդիրների լուծում
  • Երիտասարդության շրջանակում ինքնարտահայտման նոր մշակույթի ստեղծում

Գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել]

  • Հանրային միջոցառումների կազմակերպում
  • Մշակութային նախագծերի և միջոցառումների կազմակերպում
  • Փառատոների նախագծում և կազմակերպում
  • Հասարակական տեղեկացվածության բարձրացում
  • Սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածում
  • Մշակութային-սոցիալական խնդիրների բացահայտում և վերացում

Իրականացրած նախագծեր[խմբագրել]

«Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն կազմակերպել է չորս տասնյակից ավելի միջոցառումներ և նախագծեր, իրականացրել է մի շարք մասսայական միջոցառումներ ու փառատոներ, որոնցից են՝ «Բացօթյա ընթերցանության փառատոն»(4 տարի շարունակ), «Գրքի բանկ», «Մուտքը գրքով», Writers.am Հայ գրողների շտեմարան և մի շարք այլ ֆլեշմոբեր, երիտասարդական հասարակական միջոցառումներ և նախաձեռնություններ։