Ֆլամինիո մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիա Ֆլամինիո մարզադաշտ
Հիմնադրված 1957
Կառուցված 1957
Բացված 1959
Կառուցման գին 900 մլն. լիրա
Ճարտարապետ Անտոնիո Ներվի
Սեփականատեր Հռոմի քաղաքապետարան
Իտալիայի ազգային
օլիմպիական կոմիտե
Տարողություն 32,000
Տնային թիմ Կապիտոլինա
Իտալիայի ռեգբիի ազգային
միության թիմ (2000-2011)

Ֆլամինիո մարզադաշտ (իտալ.՝ Stadio Flaminio), տեղակայված է Հռոմ քաղաքում։

Պատմություն[խմբագրել]

Ֆլամինիո մարզադաշտը կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Անտոնիո Ներվիի կողմից, իսկ դիզայնով զբաղվել է Պիեռ Լուիջի Ներվին։ Նոր մարզադաշտը կառուցվել է քանդված Նացիոնալե մարզադաշտի տեղում։ Մարզադաշտը նախատեսված էր ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար, հատկապես 1960 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումների համար։[1]

Ներկայումս այն ծառայում է միայն ռեգբիի հանդիպումներ անցկացնելու համար։

Միջոցառումներ[խմբագրել]

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի երկու անգամ համերգ է տվել այս մարզադաշտում՝ 1988մայիսի 23-ին և 24-ին, իր Bad World Tour համերգային շրջագայության ընթացքում։ Երգչուհի Մադոննան համերգով ներկայացել է Ֆլամինիո մարզադաշտ 1990հունիսի 10-ին, իր Blond Ambition Tour համերգային շրջագայության ընթացքում։

Ֆուտբոլ[խմբագրել]

1989-90 մրցաշրջանում Ռոմա և Լացիոն իրենց տնային հանդիպումները անցկացրեցին այս մարզադաշտում, քանի որ Օլիմպիական մարզադաշտը վերակառուցվում էր 1990 թվականի աշխարհի առաջնության համար։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]