Ֆիտոֆտորային սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիտոֆտրոային սնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Հետերոկոնտ
Կարգ Օօմիցետներ
Ցեղ Ֆիտոֆտրոային սնկեր
Լատիներեն անվանում
Peronosporales


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ֆիտոֆտրոային սնկեր[1] (լատին․՝ Peronosporales), օօմիցետների դասի սնկեր։

Դասի ներկայացուցիչներըի գերակշռող մեծամասնության միցելիումը լավ է զարգացած և ունի ոչ բջջային կառուցվածք։ Կան նաև միաբջիջ տեսակներ։ Բջջաթաղանթը պարունակում է ցելյուլոզա և գլյուկաններ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկամարմինը թելանման է, առանց միջնապատերի, զարգանում է սնող բույսի հյուսվածքներում։ Տերևների ստորին մակերեսին առաջանում են մեռուկային բծեր, որոնց եզրերին գոյանում է նուրբ, հեշտ անհետացող սպիտակ փառ։ Անսեռ սպորատվությունը ներկայացված է սիմպոդիալ ճյուղավորված կոնիդիակիրներով (սպորակիրներ), կիտրոնաձև կոնիդիումներով։ Կոնիդիակիրներից անջատվելուց հետո կոնիդիումները ծլում են երկակի՝ առաջացնելով հիֆային ծիլ կամ խոնավության առկայության դեպքում (ջրի կաթիլի մեջ)՝ երկմտրակ զոոսպորներ։

Անսեռ

Անսեռ բազմացումը կատարվում է երկմտրականի (հարթ և փետրավոր) զոոսպորներով, իսկ որոշ ներկայացուցիչների մոտ՝ կոնիդիումներով։

Սեռական

Սեռական բազմացումը օօգամ է։ Անթերիդիումի պարունակությունը տարբերակված չի գամետների։ Օօգոնիումում ձվաբջջի բեղմնավորումից հետո զիգոտը վեր է ածվում օօսպորի, որը հանգստի շրջանից հետո ծլում է՝ սկիզբ տալով միցելիումի կամ զոոսպորանգիումի։

Օօմիցետները բնակվում են ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային միջավայրում։ Մակաբույծներ են, կան նաև սապրոտրոֆներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 70, Հայաստանում՝ 3 տեսակ։ Հարուցում են մշակաբույսերի (կարտոֆիլ, լոլիկ), արմավենու, կակաոյի, ցիտրուսների, տարբեր ծառատեսակների ծիլերի ֆիտոֆտորոզ հիվանդությունը։ Վարակում են վերգետնյա և ստորգետնյա օրգանները։

Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ - (Phytophthora infestans)

Հայաստանում տարածված է ֆիտոֆտորա ինֆեստանսը (Phytophthora infestans)՝ վարակում է կարտոֆիլի ցողունը, տերևները, պալարները։ Պալարների վրա հայտնվում են մոխրագորշ բծեր, հյուսվածքները գորշանում են և ի վերջո պալարները փտում են։ Հազվադեպ հանդիպում է նաև լոլիկի պտուղների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пероноспоровые грибы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։