Ֆիլ Նևիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլ Նևիլ
անգլ.՝ Phil Neville
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆիլպ Ջոն Նևիլ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1977 (47 տարեկան)
Ծննդավայր Բերի, Մեծ Մանչեսթեր, Անգլիա Անգլիա
Հասակ 180
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է Կարիերան
Պատանեկան կարիերա
1990-1994 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-2005 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 263 (5)
2005-2013 Անգլիա Էվերթոն ՖԱ 242 (4)
Ազգային հավաքական
1992-1993 Անգլիա Անգլիա մինչև 16 10 (0)
1993-1995 Անգլիա Անգլիա մինչև 18 6 (0)
1995-1996 Անգլիա Անգլիա մինչև 21 7 (0)
1996-2007 Անգլիա Անգլիա 59 (0)
Մարզչական կարիերա
2013 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆիլիպ Ջոն Նևիլ, (անգլ.՝ Philip John Neville, ծնվել է 1977 թվականի հունվարի 21-ին, Մեծ Մանչեսթերի Բերի քաղաքում, Անգլիա ), հայտնի է որպես Ֆիլ Նևիլ (անգլ.՝ Phil Neville), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ Նրա եղբայրը՝ Գարի Նևիլը, Մանչեսթեր Յունայթեդի ավագնե էր, իսկ երկվորյակ քույրերից Թրեյսին, Անգլիայի նեթբոլի հավաքականի անդամ։

Կենսագրուոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը Օլդ Թրաֆորդում 2004 թվականի մարտին

Ֆիլ Նևիլը հանդիսանում է Պրեմիեր Լիգայի 6-ական, Անգլիայի գավաթի 3-ական և ՈՒԵՖԱՉեմպիոնների Լիգայի 1-ական հաղթող։ Վերջինս հաղթել է իր առաջին ակումբ Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Նևիլը խաղում էր և պաշտպանիի և կիսապաշտպանի դիրքում, հաճախ էլ եզրային պաշտպանի դիրքում։

Նևիլը Էվերթոնի կազմում Ֆիորենտինայի դեմ խաղում

Եղբոր հետ միասին Ֆիլը հանդիսանում է Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականին։ «Կարմիր սատանաների» կազմում նա անցկացրել է 386 խաղ և խփել 8 գնդակ։

2005 թվականին նա միացավ Էվերթոնին, 3,5 միլիոն ֆունտի դիմաց։ Առաջին խաղն անցկացրեց իր նախկին թիմի՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ։ 1 տարի անց նա դարձավ թիմի ավագը։ «Իրիսների» կաղմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 303 խաղ։ Մերսիսադյան թիմի հետ պայմանագրի ավարտից հետո, նա որոշեց ավարտել ֆուտբոլսիտի կարիերան, և անցավ մարզչական աշխատանքի[1]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքականում առաջին խաղն անցկացրել է 1996 թվականին։ Նա մասնակցել է Եվրո 1996-ին, Եվրո 2000-ին, Եվրո 2004-ին։ Սակայն երբեք չի մասնակցել աշխարհի առաջնություններին։ 2000 թվականին, Ռումինիայի հավաքականի դեմ խաղում նա վաստակելով 11-մետրանոց հարված, օգնեց թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Հավաքականում նա անցկացրեց 59 խաղ։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվերթոնում կարիերան ավարտելուց հետո նա որոշեց, թիմում անցնել մարզչական աշխատանքի[2]։ 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո նա սկսեց մարզել Անգլիայի երիտասարդական հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Իսրայելում կայանալիք 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը[3]։ 2013 թվականին, Դևիդ Մոյեսի հետ աշխատանքի անցավ Մանչեսթեր Յունայթեդում։ Այսպիոսով նա մարզչական աշխատանքի անցավ իր նախկին թիմում, որտեղ խաղացել էր 1994-2005 թվականներին[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը սովորել է Էլթոնի ավագ դպրոցում և հանդիսանում էր դպրոցի ֆուտբոլի թիմի ավագը։ Երիտասարդ հասակում նա շատ էր զբաղվում կրիկետով, և խաղում էր Անգլիայի մինչև 19 տարիքային խմբի հավաքականում։ Նա ռեկորդակիր էր, որպես ամենաերիտասարդ ֆուտբոլսիտ՝ 15 տարեկան։

Նրա մայրը՝ Ջիլը խաղում էր Նեթբոլ, բացի դրանից հարազատ Բերի ակումբի գլխավոր տնօրենն էր։ Նևիլը ամուսնացել էր Ջուլիայի հետ, և ուներ 2 երեխան։ Տղան Հարվին և աղջիկը Իզաբելլան։

Լրագրողական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը վերջին տարիներին աշխատում էր, որպես լրագրող և վարում էր BBC-ի Match of the Day հաղորդումը։ Նևիլը եթերում, մեկնաբանում էր նաև Մունդիալ 2014-ի խաղերը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի չեմպիոն 1995/96, 1996/97, 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03
  • Անգլիայի գավաթակիր 1996, 1999, 2004
  • Անգլիայի սուպերգավաթակիր 1996, 1997, 2003
  • ՈՒԵՖԱՉեմպիոնների Լիգայի գավաթակիր 1999
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող 1999

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային[5] Եվրագավաթային[6] Այլ[7] Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 1994/95 2 0 1 0 0 0 0 0 3 0
1995/96 24 0 9 0 1 0 0 0 34 0
1996/97 18 0 1 0 4 0 1 0 24 0
1997/98 30 1 4 0 7 0 1 0 42 1
1998/99 28 0 9 0 6 1 1 0 44 1
1999/00 29 0 0 0 9 0 5 0 43 0
2000/01 29 1 3 0 6 0 0 0 38 1
2001/02 28 2 3 0 7 0 0 0 38 2
2002/03 25 1 6 1 12 0 0 0 43 2
2003/04 31 0 4 0 7 1 1 0 43 1
2004/05 19 0 8 0 6 0 1 0 34 0
Արդյունքում 263 5 48 1 65 2 10 0 386 8
Էվերթոն ՖԱ 2005/06 34 0 5 0 4 0 0 0 43 0
2006/07 35 1 3 0 0 0 0 0 38 1
2007/08 37 2 5 0 8 0 0 0 50 2
2008/09 37 0 8 0 2 0 0 0 47 0
2009/10 23 0 2 0 4 0 0 0 29 0
2010/11 31 1 4 0 0 0 0 0 35 1
2011/12 27 0 9 1 0 0 0 0 36 1
2012/13 18 0 7 0 0 0 0 0 25 0
Արդյունքում 242 4 43 1 18 0 0 0 303 5
Ամբողջ կարիերայի ընթացքում 505 9 91 2 83 2 10 0 689 13

(2013 թվականի մարտի դրությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Phil Neville: Ex-Everton captain confirms retirement» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  2. Фил Невилл твёрдо намерен стать тренером
  3. Фил Невилл войдёт в тренерский штаб сборной Англии на молодёжном Евро-2013
  4. «Neville joins Reds staff» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  5. Кубок Англии, Кубок Футбольной лиги.
  6. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы УЕФА.
  7. Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Ակումբային чемпионат мира.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Նևիլ» հոդվածին։