Ֆիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլսը (արաբերեն՝ فلس, անգլերեն՝ fils) դրամական միավոր է, մի շարք արաբական երկրների տարադրամների մանրուն դրամը։ Անցյալում օգտագործվում էր նաև այժմ գոյություն չունեցող երկրներում, ինչպիսիք են բրիտանական նախկին գաղութ Հարավային Արաբիան, նախկին Եմենի Արաբական Հանրապետությունը (ԵԱՀ) և նախկին Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԵԺԴՀ)։

Անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսում հատված բրոնզե ֆալս (VII-VIII դդ.)

Արաբերեն ֆիլս (فلس) բառը, որը արաբական շատ երկրներում նաև պարզապես նշանակում է փող («մանր դրամ» իմաստով), գրվում է մի քանի ձևով։ Դա հիմնականում արդյունք է եվրոպական գաղութատեր երկրների լեզուների՝ արաբական բառերի տարբեր տառադարձման, ինչը, իր հերթին, արաբերենի ձայնավոր հնչյունների արտասանության յուրահատկությունների հետևանքն է։ Այսպես, այդ դրամանունը դրամագիտության մեջ հաստատվել է հետևյալ ձևերով՝ ֆալս, ֆելս, ֆիլս և ֆալուս (վերջինս ուղղակի فلس բառի հոգնակի ձևն է՝ فلوس)։ Ներկայումս միայն ֆիլսն է շրջանառության մեջ գտնվում։

Արաբական աշխարհում առաջին անգամ օգտագործված այս դրամը հայտնի է ֆալս անունով։ Այն հատվել է VII դարից սկսած, Օմայան խալիֆայությունում, Դամասկոս քաղաքում, ապա շարունակել է իր գոյությունը նաև Աբբասյանների խալիֆայությունում։ Արաբերեն ֆալս (նաև՝ ֆիլս, ևն) բառը փոխառություն է բյուզանդական հունարենից, դա հունարեն ֆոլլիս (φόλλις) բառի աղավաղված ձևն է։ Ֆոլլիսը մետաղադրամ էր Բյուզանդիայում, որտեղից էլ անցել է արաբներին։ Ֆոլլիսը, իր հերթին, փոխառություն է լատիներենից. այդ անունով (follis) Արևմտյան Հռոմեական կայսրությունում հատվում էր բրոնզե դրամ։

Որոշ հայագետներ (այդ թվում՝ Հ. Հյուբշմանը) հունարեն այդ բառի հետ է առնչում նաև հայերեն փող բառը, համարելով այն՝ փոխառություն հունարենից[1]։ Այս վարկածը հիմնված է հունարենից՝ հայերեն դասական տառադարձության սկզբունքի վրա (φόλλις = «փողղիս»

Ֆիլսի տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Աճառյան. Հայերեն արմատական բառարան, Դ հատոր. Երևանի համալսարան, 1979. էջ էջ 514.
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)