Ֆիլիպ (Կիլիկիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Կիլիկայի Հայոց Թագավորության թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ֆիլիպ (այլ կիրառումներ)։
Ֆիլիպ
Հայոց Արքա
Իշխանություն 12221224 թթ.
Հաջորդող Հեթում Ա
Տոհմ Ռամնուֆիլդ
Հայր Բոհեմունդ IV


Ֆիլիպ (1206-1225), Կիլիկիայի Հայոց Թագավորության Հայոց թագավոր 1222 թ-ից։ Անտիոքի դուքս Բոհեմունդի որդին։ Հայոց գահի խնամակալ Կոստանդին սպարապետը, գահաժառանգ Զապելին պսակելով Ֆիլիպի հետ, նրան հռչակել է Հայոց թագավոր, պայմանով, որ նա հավատարմորեն հետևի հայոց կրոնին ու աշխարհիկ սովորույթներին։ Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով սկսել է չհետևել հայկական ավանդույթներին, կարգել կաթոլիկ պաշտոնյաների, որի համար Կոստանդինը ձերբակալել ու մահապատժի է ենթարկել նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png