Ֆիլիպ Մախարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մախարաձե (այլ կիրառումներ)
Ֆիլիպ Մախարաձե

Ֆիլիպ Իեսեևի Մախարաձե (վրաց.՝ ფილიპე მახარაძე, 1868 թ. մայիսի 9 - 1941 թ. դեկտեմբերի 10), խորհրդային պետական գործիչ, գրականագետ։

Կոմունիստական կուսակցության անդամ 1903 թվականից։ Սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում։ Ուսանողական շրջանում հարել է տեղի ս-դ. շարժմանը։ 1893 թվականին ձերբակալվել է և արտաքսվել հայրենիք։ 1903 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը։ 1915 թվականին՝ ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրոյի անդամ։ Մասնակցել է Թիֆլիսի սովետի կազմակերպմանը (1917)։ Եղել է ՌՍԴԲ(բ)Կ 7րդ համառուսաստանյան (ապրիլան) կոնֆերանսի պատվիրակ։ 1917 թվականի հոկտեմբերին ընտրվել է ՌՍԴԲ (բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-1921 թվականներին ընդհատակյա աշխատանք է կատարել Վրաստանում։ 1921 թվականին ընտրվել է Վրաստանի Հեղկոմի նախագահ, 1922 թվականից՝ Վրաստանի Կենտգործկոմի նախագահ, այնուհետև եղել է Անդրֆեդերացիայի Պետպլանի, Վրաստանի ժողկոմխորհի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ։ 1938 թվականից Վրաստանի Գերագույն սովետի Նախագահության նախագահն էր։ Եղել է ԽՄԿԿ 12-րդ, 13-րդ, 15-18-րդ դարերի համագումարների պատվիրակ։ ԽՄԿԿ 15-րդ համագումարում ընտրվել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 2-րդ կոնգրեսին (1920)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png