Ֆիլիպ Արփիարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Արփիարյան
Ծնվել է1885
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1956
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն, նկարչություն
Գործունեությունճարտարապետ, ծաղրանկարիչ

Ֆիլիպ Արփիարյան (1885, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1956), հայ ծաղրանկարիչ, ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Վենետիկի գեղարվեստների վարժարանում, ավարտել 1907 թվականին, ապա մեկնել է Կահիրե, աշխատել ճարտարապետ Կարո Պալյանի մոտ։ 1909 թվականին վերադարձել է Պոլիս, ծաղրանկարներով աշխատակցել մի շարք թերթերի, մասնավորապես «Շանթ» երկշաբաթաթերթին։

Նրա նախագծով կառուցվել են տասնյակ շենքեր, ինչպես Ալ-Քալեմաթ ընկերության հիվանդանոցը Եգիպտոսում, Ադանայի, Հալեպի հայ կաթոլիկների եկեղեցիները, հիվանդանոցներ, մասնավոր տներ և այլն[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 161.