Ֆիլիպպո Տուրատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպպո Տուրատի
իտալ.՝ Filippo Turati
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1857(1857-11-26)
ԾննդավայրԿանցո, Կոմո, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն
Մահացել էմարտի 29, 1932(1932-03-29)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, բանաստեղծ, քրեագետ և սոցիոլոգ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն
 Filippo Turati Վիքիպահեստում

Ֆիլիպպո Տուրատի (նոյեմբերի 26, 1857(1857-11-26), Կանցո, Կոմո, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն - մարտի 29, 1932(1932-03-29)[1][2], Փարիզ), իտալացի քաղաքական գործիչ, հրապարակախոս, ռեֆորմիզմի գաղափարախոսներից։ 1892 թվականին իտալական աշխատավորների կուսակցության (1895 թվականից՝ Իտալական Սոցիալիստական Կուսակցություն, ԻՍԿ) հիմնադիրներից էր։ 1896-1926 թթ.՝ պառլամենտի դեպուտատ, ԻՍԿ-ի պառլամենտական խմբի առաջնորդ։

Տուրատին մերժել է հանուն սոցիալիզմի պայքարի հեղափոխական ձևերն ու մեթոդները, առաջնային է համարել սոցիալական և քաղաքական բարեփոխումները, կարևորել է պառլամենտական գործունեությունը, կողմ էր լիբերալ բուրժուազիայի հետ տակտիկական համաձայնությունների և համագործակցության։ Չհասկանալով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության համաշխարհային պատմական նշանակությունը՝ Տուրատին նրա հաղթանակը դիտել է որպես ռուսական պայմաններին հատուկ երևույթ և Իտալիայի համար անընդունելի է համարել պրոլետարիատի դիկտատուրայի փորձը։ Ֆաշիստների կողմից իշխանությունը զավթելուց (1922) հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ վարել է հակաֆաշիստական գործունեություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպպո Տուրատի» հոդվածին։