Ֆիլետիզմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիլետիզմ կամ ֆիլետականություն (հուն.՝ φυλετισμός` ռասիզմ, տրայբալիզմ ) կամ էթնոֆիլետականություն ( հին հուն.՝ ἔθνος` «ժողովուրդ» + φυλή «ցեղ», «տոհմ») — համաեկեղեցական շահերը ազգային-քաղաքականին զոհաբերելու տեղական քրիստոնյա ուղղափառ եկեղեցիների միտումը: Դատապարտված է որպես հերետիկոսություն 1872թ. Կ.Պոլսում կայացած եկեղեցական ժողովի կողմից: Այս հասկացությունը ի հայտ է եկել ուղղափառ հունալեզու միջավայրում` կիրառվելով 19-րդ դարի 60-70-ական թթ. ազգային անկախությանը հասնելուն զուգահեռ Բուլղարիայի եկեղեցու անկախացման շարժման նկատմամբ: