Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադան (ՖՄՕ) (անգլերեն՝ International Physics Olympiad (IPhO)) ամենամյա ֆիզիկայի մրցություն է՝ միջնակարգի աշակերտների համար, որը Գիտության Միջազգային Օլիմպիադաներից մեկն է: Առաջին ՖՄՕ-ն եղել է Վարշավա, Լեհաստանում՝ 1967 թվականին:

Ամեն ազգային պատգամավորություն բաղկացած է հինգ աշակերտ մրցորդներից և երկու առաջնորդներից, որոնք ազգային մակարդակից են ընտրվում: Դիտողները նաև կարող են ուղեկցեն որևէ ազգային խմբի: Աշակերտները առանձնորեն են մրցում, և պետք է խոր տեսական և լաբորատորիական քննությունների միջից անցնեն: Իրենց ջանքերի համաձայն, աշակերտները պարգևատրվում են ոսկե, արծաթ կամ բրոնզե մեդալով, կամ գովասանագրով:

Տեսական քննությունը տևում է 5 ժամ և բաղկացած է երեք հարցից: Ընդհանրապես այս հարցերը մեկ մասից ավելին են ունենում: Փորձնական մասը կարող է բաղկանա մեկ կամ երկու հինգ ժամանոց լաբորատորիական քննություն(ներից) (միասին):

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Առաջին ՖՄՕ-ից մի քանի ամիս առաջ հրավերներ ուղարկվեցին բոլոր Միջին Եվրոպական երկրներին: Հրավերներն ընդունվեցին Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողնից (կազմակերպող Լեհաստանի հետ միասին՝ հինգ երկիր): Ամեն երկրի թիմ բաղկացած էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտներից և մեկ ղեկավարից: Մրցությունը կազմակերպված էր Լեհաստանի Ֆիզիկայի Օլիմպիադայի վերջնական փուլի նման՝ մեկ օր տրամադրված էր տեսական խնդիրներին, և մեկ օր էլ` փորձի համար: Միակ տարբերությունն այն էր, որ մասնակիցները ստիպված էին սպասել իրենց աշխատանքների արդյունքներն իմանալու համար: Սպասելու ժամանակ կազմակերպիչները երկու օդանավով էկսկուրսիա կազմակերպեցին դեպի՝ Կռակ և Գդանսկ: Առաջին ՖՄՕ-ում աշակերտները պետք է լուծեին չորս տեսական և մեկ փորձարարական խնդիր:

Երկրորդ Օլիմպիադան կազմակերպվեց Պրոֆ. Ռեժո Քունֆալվու կողմից՝ Բուդապեշտ, Հունգարիայում, 1968 թվականին: Ութ երկրներ մասնակցեցին այդ մրցությանը: Գերմանական Դեմոկրատիկական Հանրապետությունը, Խորհրդային Միությունը, և Հարավսլավիան միացան մասնակից երկրներին: Նորից, ամեն երկիրը ներկայացնում էին միջնակարգ դպրոցի երեք աշակերտներ և մեկ ղեկավար: Երկրորդ ՖՄՕ-ից որոշ ժամանակ առաջ օրենքների և ուսումնական ծրագրի մի նախնական պլան պատրաստվեց: Այս պլանը հետագայում պաշտոնապես ընդունվեցին Միջազգային Խորհրդի կողմից, որը բաղկացած էր մասնակից թիմերի ղեկավարներից: Սա կատարվեց երկրորդ ՖՄՕ-ից մի քանի ամիս հետո, Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում կատարված հատուկ ժողովում:

Երրորդ ՖՄՕ-ն կազմակերպվեց Պրոֆ. Ռոստիսլավ Կոստիալի կոցմից՝ Բռնո, Չեխոսլովակիայում, 1969 թվականին: Այդ ժամանակ ամեն թիմ բաղկացած էր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից: Բռնոյի մրցությունը կազմակերպվեց ըստ վերջին ընդունված պաշտոնական օրենքի:

Մյուս օլիմպիադան անցկացվեց՝ Մոսկվայում, Խորհրդային Միությունում, 1970 թվականին: Ամեն երկիր ներկայացվում էր վեց աշակերտներով և երկու ղեկավարներով: Օլիմպիադայի ժամանակ որոշ փոքր փոփոխություններ արվեցին օրենքի մեջ:

Հինգերորդ ՖՄՕ-ից սկսած, որը կատարվեց Սոֆիա, Բուլղարիայում, 1971 թվականին, ամեն խումբ պետք է բաղկացած լիեր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից: 1978 և 1980 թվականներին ՖՄՕ-ն չի կազմակերպվել, արևմտյան երկրների ավելացման պատճառով: Առաջին արևմտյան երկիրը, որ մասնակցել է, եղել է Ֆրանսիան [1]: Սկզբում, սակավաթիվ մասնակից արևմտյան երկրները հրաժարվեցին, որ ՖՄՕ-ն տարին մեջ անցկացվի արևմտյան և արևելյան խմբի երկրներում: Այդ պատճառով էլ արևելյան խմբի երկրները հրաժարվեցին 1978 և 1980 թվականների օլիմպիադաները կազմակերպելուց: 1982 թվականից տարեկան օլիմպիադները շարունակվեցին, քանի որ բավականին արևմտյան երկրներ կային բեռը կիսելու համար:

Այժմ ապագա ՖՄՕ-ի անցկացվելիք վայրը տարիներ առաջ որոշված է: ՖՄՕ-ին միանալուց հետո, ամեն երկիր պետք է երեք տարի առաջ ուրիշներին տեղեկացնի իր ՖՄՕ-ն հյուրընկալելու ցանկության մասին, որից հետո նա ավելանում է սպասողների ցանկին, որը 2006 թվականին արդեն մինչև 2050-ականները շարունակվում է: Կազմակերպչական ձախորդության դեպքում, երկիրը ժամանակավորապես մերժվում է ՖՄՕ-ի կողմից, որը պատահեց Ֆրանսիայի հետ 2000 թվականին:

[խմբագրել] Մրցության կառուցվածքը

Մրցությունը տևում է երկու օր: Մեկ օրը տրամադրված է տեսական խնդիրներին (երեք խնդիր, որոնք ամենաքիչը ֆիզիկայի չորս ոլորտ են պարունակում. Միավորների ընդհանուր գումարը 30 է): Մեկ այլ օր տրամադրված է փորձարարական խնդիրներին (մեկ կամ երկու խնդիրներ. միավորների ընդհանուր գումարը 20 է): Այս երկու օրերը բաժանվում են գոնե մեկ հանգստյան օրով: Այս երկու փուլերի համար էլ հինգական ժամ է տրամադրվում: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է ընդհանուր կամ տեխնիկական միջնակարգ դպրոցների աշակերտներից (և ոչ թե ինստիտուտների կամ համալսարանների ուսանողներից): Ընդհանրապես ամեն խումբ բաղկացած է հինգ աշակերտներից և երկու վերահսկիչներից:

[խմբագրել] Մեդալների բաշխումը

Նվազագույն միավորները, որոնք պահանջվում են օլիմպիադայի մեդալների և գովասանագրերի համար, որոշվում են կազմակերպիչների կողմից ըստ հետևյալ կաննոների՝

  • Ոսկե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 8%-ը (կլորացված վերև, մինչև մոտակա ամբողջ թիվը)
  • Ոսկե կամ արծաթե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 25%-ը (կլորացված վերև, մինչև մոտակա ամբողջ թիվը)
  • Ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 50%-ը (կլորացված վերև, մինչև մոտակա ամբողջ թիվը)
  • Օլիմպիական մեդալներով կամ գովասանագրերով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 67%-ը (կլորացված վերև, մինչև մոտակա ամբողջ թիվը)

Մյուս բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության սերտիֆիկատ: Ամենաբարձր արդյունքով մասնակիցը (Բացաձակ Հաղթողը) բացի ոսկե մեդալից, ստանում է մի հատուկ մրցանակ[2]:

[խմբագրել] Հայաստանը Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադաներում

Հայաստանը առաջին անգամ Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ` 1997 թվականին, ապա 1998 թվականին չի մասնակցել, և 1999 թվականին դարձյալ մասնակցել է որպես դիտորդ:

Ակտիվորեն մրցույթին սկսել է մասնակցել 2000 թվականից: 2000-ից մինչև 2009 թվականն ընկած ժամանակաշրջանում Հայաստանն արժանացել է ընդհանուր 10 բրոնզե մեդալների, 13 գովասանգրերի և մեկ հատուկ մրցանակի: Հայաստանը այդ ժամանակաշրջանում ունեցել է 38 մասնակիցներ:[3]

Օլիմպիադայի համարը Տարին Երկիրը Մասնակցող երկրների թիվը Հայ մասնակիցների թիվը Ոսկի Արծաթ Բրոնզ Գովասանագիր
31 2000 Մեծ Բրիտանիա 62 3 0 0 0 0
32 2001 Թուրքիա 64 4 0 0 0 2
33 2002 Ինդոնեզիա 70 4 0 0 1 1
34 2003 Թայվան 54 3 0 0 0 1
35 2004 Հարավային Կորեա 73 5 0 0 4 1
36 2005 Իսպանիա 73 5 0 0 1 3
37 2006 Սինգապուր 86 4 0 0 1 2
38 2007 Իրան 73 3 0 0 1 1
39 2008 Վիետնամ 81 4 0 0 1 0
40 2009 Մեքսիկա 70 3 0 0 1 2
41 2010 Խորվաթիա 79 5 0 0 0 1

[խմբագրել] Անցյալ և ապագա կազմակերպման վայրերը[4]

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով