Ֆիզիկական մոդելավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկական Մոդելավորումը, որը օբյեկտի ուսումնասիրությունը փոխարինում է այդ օբյեկտի երկրաչափական և ֆիզիկական հատկանիշներն ունեցող մոդելի փորձարարական ուսումնասիրությամբ, առարկայական մոդելավորման տարատեսակ է։ Այն կիրառվում է հիդրոտեխնիկայում, ավիացիայում, հրթիռային և տիեզերական տեխնիկայում, շինարարական գործում, նավաշինության, սարքաշինության մեջ և այլն։

Ֆիզիկական մոդելավորման հիմնական խնդիրը այնպիսի երևույթների հետազոտությունն է, որոնք տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ «բնօրինակային պայմաններում»։ Ֆիզիկական մոդելավորման հիմքում ընկած են նմանության տեսությունը և չափողականությունների վերլուծությունը։ Նախատիպի և մոդելի որոնվող մեծությունները ժամանակի համապատասխան կետում համեմատական են։ Այդ փաստը հնարավորություն է տալիս մոդելի ուսումնասիրության արդյունքները վերահաշվարկել նախատիպի համար՝ «նմանության գործակիցներ» կոչվող բազմապատկիչների օգնությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 663