Ֆիդեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիդեիզմ (լատ.՝ fides - հավատ), բանականության նկատմամբ հավատի առավելության պնդումը, բնորոշ է կրոնական աշխարհայացքին, որը հենվում է հայտնության վրա։

Սահմանափակելով գիտության գործողության ոլորտը՝ ֆիդեիզմը ժխտում է գիտոթւյան ճանաչողության աշխարհայացքային նշանակությունը՝ աշխարհի ըմբռնման մեջ որոշիչ դեր հատկացնելով կրոն, հավատին։

Ֆիդեիզմը հատուկ է իդեալիստական փիլիսոփայության շատ ուղղությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png