Ֆիբրոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կոպի ֆիբրոմա

Ֆիբրոմա (լատ.՝ fibra - թել և ωμα - ուռուցք), շարակցական հյուսվածքի թելիկների չարորակ ուռուցք։

Հիմնականում առաջանում է մաշկի, լորձաթաղանթի վրա, կրծքագեղձերում, արգանդում և այլն։ Ըստ աճման բնույթի լինում է տարածուն և սահմանափակ։ Ախտանշանները և ընթացքը պայմանավորված են ֆիբրոմայի տեղադրությամբ և աճման արագությամբ։ Երբեմն կազմափոխվում է չարորակի։

Ֆիբրոման հաճախ զուգակցվում է մկանային (ֆիբրոմիոմա), գեղձային (ֆիբրոադենոմա) կամ անոթային (ֆիբրոանգիոմա) հյուսվածքների տարաճմամբ։ Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg