Ֆիբոնաչչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fibonacci2.jpg

Լեոնարդո Պիզանո (լատիներեն՝ Leonardo Pisano, շուրջ 1170, Պիզա — շուրջ 1250, Պիզա) — միջնադարյան Եվրոպայի առաջին խոշոր մաթեմատիկոս։ Ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի (Fibonacci) անունով ։ Այս անվան ծագման պատմության շուրջ կան տարբեր վարկածներ ։ Ըստ առաջինի , նրա հայրը՝ Գիլերմոն հայտնի էր Բոնաչիանձնվեր») անունով , իսկ ինքը՝ Լեոնարդոն կոչվեց filius Bonacci ( բառացիորեն թարգմանած «անձնվերի որդի») ։ Իսկ ըստ մյուս վարկածի Fibonacci-ն ծագում է Figlio Buono Nato Ci արտահայտությունից , որը թարգմանաբար նշանակում է «ծնողին արժանի զավակ»։
Ֆիբոնաչիի հայրը առևտրական հարցերով հաճախ էր լինում Ալժիրում, և Լեոնարդոն այնտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում արաբ ուսուցիչների մոտ ։ Ավելի ուշ նա եղավ Եգիպտոսում, Սիրիայում , Սիցիլիայում։ Լեոնարդոն ուսումնասիրում էր իսլամական երկրների մաթեմատիկոսների աշխատանքները։ Նա նաև ծանոթացել էր անտիկ դարաշրջանի և հնդիկ մաթեմատիկոսների ձեռքբերումներին ։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ ։
XIX դարում Պիզայում գիտնականի պատվին տեղադրվեց արձան ։

[խմբագրել] Ֆիբոնաչիի թվեր

Գիտնականի պատվին անվանվել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին ։ Այս թվային հաջորդականությունը կրում է Ֆիբոնաչիի թվեր անվանումը ։

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, 17711, 28657, 46368, 75025, 121393, 196418, 317811, 514229, 832040, …

Այս շարքը հայտնի էր դեռ հին Հնդկաստանում , Ֆիբոնաչիից շատ արաջ ։ Այս անվանումը շարքը ստացել է ի շնրհիվ Ֆիբոնաչիի կատարած ուսումնասիրությունների այդ թվերի շուրջ «Հաշվիչի գիրք» աշխատությունում ։

Ֆիբոնաչիի արձանը Պիզայում
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով