Ֆերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆերիտ կամ ֆեռիտ (լատ.՝ ferrum - երկաթ), անցումային մետաղների կոմպլեքս օքսիդները երկաթի (Fe2O3) և այլ օքսիդների հետ[1]։

Նկարագրություն[խմբագրել]

Ոչ մետաղական պինդ, մագնիսական նյութեր են։ Երբեմն ֆերիտ տերմինն օգտագործում են որպես ֆեռիմագնիսների ընդհանուր անվանում (տես՝ Ֆեռիմագնիսականություն)։ Լայն կիրառություն ունեն շպինելի և նռնաքարի կառուցվածքով ֆերիտները։ Կիրառվում են նաև խառը ֆերիտներ և տարբեր ֆերիտների պինդ լուծույթները։ Ֆերիտից շինվածքները հիմնականում պատրաստում են եռակցումով։ Մագնիսական հատկություններով ֆերիտները նման են ֆեռիմագնիսներին, սակայն ֆերիտում ավելի փոքր են մրրկային հոսանքների կորուստները։

Օգտագործում[խմբագրել]

Ֆերիտներ լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, գերբարձր հաճախային տեխնիկայում։ Որոշ ֆերիտներ կարող են օգտագործվել որպես շատ մեծ ունակության հիշողության սարքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Бочвар А. А., Металловедение, 5 изд., М., 1956.
  • Бунин К. П., Баранов А. А. Металлография. — М.։ Металлурия, 1970.
  • Smith, William F.; Hashemi, Javad (2006), Foundations of Materials Science and Engineering (4th ed.), McGraw-Hill, ISBN 0-07-295358-6.