Ֆերգանայի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆերգանայի լեռնաշղթա (ղրղ.՝ Фергана тоо кыркасы), լեռնային համակարգ Տյան-Շանում, Կիրգիզստանում։ 41°00′15″ հս. լ. 73°56′16″ ավ. ե. / 41.004167° հս. լ. 73.937778° աե. ե.

Լեռնաշղթան Ֆերգանայի հովիտը բաժանում է Ներքին Տյան Շանից։ Երկարությունը 225 Կմ է, բարձրությունը՝ մինչև 4692 մ։ Հարավ արևմտյան լանջերը երկար են, զառիկող, հյուսիս-արևելյանը՝ կարճ, զառիվեր։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից, գաբբրոններից, դիաբազներից։ Հարավ-արևելյան մասում կա ավելի քան 150 սառցադաշտ (ընդհանուր տարածությունը՝ մոտ 125 Կմ²)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png