Ֆեռնանդո Ալբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդո Ալբա
իսպ.՝ Fernando Álvarez de Toledo y Pimentel
 
Մասնագիտություն՝ սպա, ռազմական գործիչ, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1507[1][2]
Ծննդավայր Piedrahíta, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանի օր դեկտեմբերի 11 (21), 1582 (75 տարեկան)
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Դինաստիա House of Álvarez de Toledo?
Քաղաքացիություն Իսպանիա և  Պորտուգալիայի թագավորություն
Ի ծնե անուն իսպ.՝ Fernando Álvarez de Toledo y Pimentel
Հայր García Álvarez de Toledo y Zúñiga?
Զավակներ Fadrique Álvarez de Toledo, 4th Duke of Alba?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Ֆեռնանդո Ալվառես դե Տոլեդո ի Պիմենտել (իսպ.՝ Fernando Álvarez de Toledo y Pimentel, հոկտեմբերի 29, 1507[1][2], Piedrahíta, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - դեկտեմբերի 11 (21), 1582, Լիսաբոն, Պորտուգալիա), իսպանացի զորավար և պետական գործիչ, դուքս։

Եղել է մոլեռանդ կաթոլիկ և միապետական, վայելել է Ֆիլիպ 2-րդ թագավորի վստահությունը։ 1567 թվականին նշանակվել է փոխարքա ապստամբ Նիդերլանդներում, ճնշելով հեղափոխական շարժումը։

Այնուամենայնիվ Ալբայի դաժան քաղաքականությունն ու մտցրած հարկերը 1572 թվականին առաջ բերեցին նոր ապստամբություն, որը ջախջախելու փորձերը հաջողություն չունեցան, և 1573 թվականին նա ետ կանչվեց Իսպանիա։ 1580 թվականին նրա հրամանատարությամբ իսպանական բանակը նվաճեց Պորտուգալիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Ալբա» հոդվածին։