Ֆեռիմագնիսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեռիմագնիսականություն, նյութի մագնիսակարգավորված վիճակ, երբ նյութի մասնիկների մագնիսական մոմենտները կազմում են երկու կամ ավելի թվով մագնիսական ենթացանցեր, որոնցից յուրաքանչյուրի մագնիսական մոմենտներն ունեն միևնույն ուղղությունը։

Մագնիսական ենթացանցերի տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես ենթացանցեր կազմող իոնների, այնպես Էլ իոնների էլեկտրոնային կառուցվածքների տարբերությամբ։ Այն նյութերը, որոնցում հաստատվել է ֆեռիմագնիսական կարգավորվածություն, անվանում են ֆեռիմագնիսական նյութեր կամ ֆեռիմագնիսներ։ Դրանց ինքնաբերական մագնիսացումը հավասար է մագնիսական ենթացանցերի մագնիսացման վեկտորների գումարին։ Ֆեռիմագնիսականությունը կարելի է դիտարկել որպես նյութի մագնիսակարգավորված վիճակի ընդհանուր դեպք։ Այդ տեսանկյունից ֆեռոմագնիսականությունը ֆեռիմագնիսականությունյան մասնավոր դեպքն է, երբ նյութը բաղկացած է ընդամենը մեկ մագնիսական ենթացանցից։ Հակաֆեռոմագնիսականությունը ֆեռիմագնիսականությունյան մասնավոր դեպքն է, երբ բոլոր ենթացանցերը բաղկացած են մեծությամբ հավասար և հակազուգահեռ մագնիսացումներով իոններից։

Ֆեռիմագնիսականությունը առաջանում է միայն որոշակի Θ ջերմաստիճանից (Կյուրիի կետ) ցածր ջերմաստիճաններում։ Որպես կանոն, ֆեռիմագնիսական վիճակի անցնելը երկրորդ կարգի ֆազային անցում է։ Ֆեռիմագնիսական վիճակի առաջացման համար անհրաժեշտ է նյութում չլրացված 3d-կամ 4f-թաղանթներով իոնների առկայություն և որոշակի առնչություն այդ թաղանթների շառավիղների և ցանցի հաստատունի միջև։ Մագնիսական ենթացանցերի առ կայությունն արտահայտվում է ֆեռիմագնիսական նյութի մագնիսական հատկությունների ջերմաստիճանային յուրօրի նակ կախումով։ Т>0 տիրույթում ֆեռիմագնիսական նյութի մագնիսական ընկալունակության կախումը ջերմաստիճանից էապես տարբերվում է Կյուրի-Վեյսի օրենքից։ Մագնիսական ենթացանցերի ինքնաբերական մագնիսացման կախումը ջերմաստիճանից կարող է փոփոխվել տարբեր օրենքներով, որի հետևանքով ֆեռիմագնիսական նյութի արդյունարար ինքնաբերական մագնիսացումը փոփոխվում է ավելի բարդ օրենքով, քան ֆեռոմագնիսականինը։

«Ֆեռիմագնիսականություն» տերմինը մուծել է ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Նեելը, 1948-ին և տվել ֆեռիմագնիսական նյութերի հատ կությունների տեսական նկարագրությունը։ Նա ցույց է ավել, որ ֆեռիմագնիսական նյութերի հիմնական առանձնահատ կությունները կարելի է բացատրել մոլեկուլային դաշտի տեսության շրջանակներում։ Բարձր (Т<0) ջերմաստիճաններում այս տեսությունը համընկնում է փորձի հետ։ Ցածր ջերմաստիճանների տիրույթում ֆեռիմագնիսական նյութերի հատկություն ները բացատրվում են ֆեռիմագնիսականությունյան քվանտային տեսությամբ։ Դրա հիմքում ընկած է տարբեր մագնիսական ենթացանցերին պատ կանող իոնների միջև գործող բացասա կան փոխանակային փոխազդեցությունը, որի շնորհիվ իոնների մագնիսական մո մենտները կողմնորոշվում են միմյանց հակազուգահեռ։ Արտաքին մագնիսական դաշտի բացակայության դեպքում ֆեռի մագնիսական նմուշը տրոհվում է դոմենների։

Գրականություն[խմբագրել]

Смоленский Г․ А․, Леманов В․ В․, Ферриты и их техническое при менение, Л․, 1975

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png