Ֆեոդոր Կուլակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեոդոր Դավիդովիչ Կուլակով (4.2.1918 թվական, գյուղ Ֆիուիժ (այժմ՝ Կուրսկի մարզի Լգովի շրջանում) - 17.7.1978 թվական, Մոսկվա), խորհրդային պետական կուսակցական գործիչ։

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1959-1960 թվականներին եղել է ՌՍՖՍՀ հացամթերումների մինիստր, 1960-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1964 թվականի նոյեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965 թվականի սեպտեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1971-1978 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Եղել է կուսակցության XIX, XXII-XXV համագումարների պատգամավոր, XXII-XXV համագումարներում ընտրվել է ՄՄԿԿ ԿԿ-ի անդամ; ՍՍՀՄ III, IV, VI-IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պարսպի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png