Ֆենիքս Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆենիքս Դարբինյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1924(1924-12-25)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էօգոստոսի 9, 1996(1996-08-09)[2] (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1943)[1] և ՀԱՊՀ (1948)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ[1]
Ֆենիքս Դարբինյան Վիքիդարանում
 Feniks Darbinyan Վիքիպահեստում

Ֆենիքս Գաբրիելի Դարբինյան (դեկտեմբերի 25, 1924(1924-12-25)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 9, 1996(1996-08-09)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1962-1990 թվականներին եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

Ֆենիքս Դարբինյանի նախագծերով Երևանում ստեղծվել, կառուցապատվել են մի շարք շինություններ, զբոսայգիներ, փողոցներ.

  • Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956),
  • ԺՏՆՑ կրթության և մշակույթի տաղավարը (1960),
  • Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածների վերակառուցումը (1967),
  • Օղակաձև զբոսայգին (1960-1985)՝ Մեծ շատրվանով (1976-1978),
  • Պատանի մարմնամարզիկների դպրոցը (1967),
  • «Անի» հյուրանոցը (1970-1972),
  • «Բարեկամություն» հրապարակի ստորգետնյա հետիոտն անցուղու համալիրը (1982, ՀՀ Պետական մրցանակ, 1983մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա և վերգետնյա շենքերով։

Ֆենիքս Դարբինյանը հեղինակ է նաև մի շարք հուշարձանների ճարտարապետական մասերի։

1962-1967 խորհրդային ճարտարապետական նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր է[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 346.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիքս Դարբինյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիքս Դարբինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313