Ֆելիքս ֆոն Վայնգարտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս ֆոն Վայնգարտներ
Felix Weingartner
Nicola Perscheid - Felix von Weingartner um 1914.jpg
Ֆելիքս ֆոն Վայնգարտները 1914 թվականին
Ծնվել է հունիսի 2, 1863
Ծննդավայր Զարա, Ավստրո-Հունգարիա
Մահացել է մայիսի 7, 1942
Մահվան վայր Վինտերտուր, Շվեյցարիա
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Ազգություն ավստրիացի
Մասնագիտություն դիրիժոր, կոմպոզիտոր

Ֆելիքս ֆոն Վայնգարտներ (գերմ.՝ Felix Weingartner, հունիսի 2, 1863մայիսի 7, 1942), ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր։

Երաժշտական կրթությունը ստացհլ է Գրացում և Լայպցիգի կոնսերվատորիայում (1881–1883 թվականներին)։ 1883 թվականից հանդես է եկել որպես դիրիժոր։ Կատարելագործվել է Լիստի մոտ, Վայմարում։ Վիեննայի օպերայի տնօրեն (մինչև 1911 թվականը) և ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար (մինչև 1927 թվական), 1919–1924 թվականներին՝ Ժողովրդական օպերայի տնօրեն։ 1927–1933 թվականներին՝ կոնսերվատորիայի ղեկավար և դիրիժոր Բազելում։ Հյուրախաղերով հանդես է եկել շատ երկրներում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում։ Վայնգարտները գերմանացի դիրիժորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Նրա արվեստը առանձնանում է դասական ավարտվածությամբ և ինտելեկտուալիզմով։ Երաժշտական երկերի հեղինակ է (8 օպերա, 7 սիմֆոնիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png