Ֆելիքս Մենդելսոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի-ից)
Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (գերմ. Jakob Ludwig Felix Mendelssohn Bartholdy; 1809թ. փետրվարի 3, Համբուրգ — 1847թ. նոյեմբերի 4, Լայփցիգ) — գերմանացի երգահան և դիրիժոր (ծագումով հրեա), երրաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Ստեղծել է ամենատարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ` օրատորիաներ, սիմֆոնիաներ, համերգային նախերգանքներ, դաշնամուրի և ջութակի համար գրված կոնցերտներ, կամերային-անսամբլային գործիքային երաժշտական երկեր, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, օկտետներ և այլն: Լայն հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված Մենդելսոնի քայլերգ):
[խմբագրել] Նշանավոր ստեղծագործությունները
- «Երգեր առանց խոսքի» դաշնամուրային մանրանվագների շարք (ութ տետր, 1830-1845)
- 5 սիմֆոնիաներ
- «Ամառային գիշերվա երազը» սիմֆոնիկ նախերգանք
- Ջութակի կոնցերտ (e-moll)
[խմբագրել] Աղբյուրներ
- Վ.Ս. Գալացկայա, Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976