Ֆելիքս Էրմակորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆելիքս Էրմակորա (գերմաներեն` Felix Ermacora, 1923, հոկտեմբերի 13 - 1995, փետրվարի 24), ավստրիացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Ավստրիայի ԳԱ թղթակից անդամ։

Աշխատակցել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանին կից) հետ։

Հայկական հարցին նվիրված հրապարակությունների հեղինակ է։ Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-16-ին) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից` Էրմակորան այդ չարագործությունը որակել է որպես ցեղասպանություն։ Գրել է 1988-ին Գերմանիայում հրապարակված «Հայերի ցեղասպանությունը» փաստաթղթերի ժողովածուի 2-րդ հատորի նախաբանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ա. Օհանջանյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 137