Ֆելիքս Բրաքմոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Բրաքմոն (ֆրանսերեն` Félix Bracquemond, 1833 - 1914) — ֆրանսիացի փորագրանկարիչ, վիմագրանկարիչ և գեղանկարիչ։ Եվրոպացի առաջին նկարիչներից էր, որը սկսեց հավաքել և ուսումնասիրել չինական ու ճապոնական ստեղծագործություններ։ Հեղինակել է «Փայտափորագրության ու վիմագրանկարչության ուսումնասիրություն» գիրքը (Փարիզ, 1897)։ Բրաքմոնը և իր կինը` Մարին, մասնակցել են իմպրեսիոնիստների ցուցահանդեսներին։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «Էդգար Դեգա, Նամակներ, Ե., Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2009» գրքի ծանոթագրություններ, էջ 206։
