Ֆեթհիյե Չեթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեթհիյե Չեթին
Fethiye Çetin
Fethiye Çetin 1.jpg
Ծնվել է մայիսի 4, 1950
Ծննդավայր Թուրքիա Մադեն, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա Թուրքիա
Ազդվել է Հրանտ Դինք
Գրքեր «Մեծ Մայրս»
Մասնագիտություն իրավաբան, գրող և մարդու իրավունքների պաշտպան
Գործունեություն հեղինակ և իրավապաշտպան

Ֆեթհիյե Չեթին (ծնվել է Թուրքիայի Խարբերդի նահանգի Մադեն քաղաքում), թուրք իրավաբան, գրող և մարդու իրավունքների պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել]

Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում։ Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը։ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։

Չեթինը ունի հաջող իրավաբանական պրակտիկա Ստամբուլում և մյուսների թվում, պաշտպանն է եղել 301 հոդվածով մեղադրվող Հրանտ Դինքի դատավարությանը։

Լայն ճանաչում Չեթինը գտավ իր ինքնակենսագրական վիպակի 2004 թ. հրատարակումից հետո՝ «Մեծ Մայրս» (թուրք.՝ Anneannem) անվանմամբ։[1] Վիպակը պատմում է Ֆեթհիյեի մայրական տատիկ Հրանուշի մասին, որը մազապուրծ լինելով 1915 թվականի եղերնից, իր փրկումն է գտնում մի թուրք զինվորականի տանը որպես խորթ դուստր՝ ստանալով Սեհեր անունը, սակայն և արժանանում է աղախինի վերաբերմունքի խորթ մոր կողմից։ Հետագայում թուրք ամուսնու կնության գնալով և դառնալով իսլամադավան ընտանիքի հարգված մայր, Հրանուշը երբեք չի մոռանում իր հայ արմատները և կյանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքն է բացում թոռանը՝ Ֆեթհիյեին, խնդրելով գտնել Միացյալ Նահանգներում բնակվող իր հարազատներին՝ փրկված եղբորն ու եղերնից հետո ծնված քրոջը, որոնց Չեթինը հանդիպում է Նյու Ջերսիում տատիկի մահից հետո։

Վիպակը առաջին գրական գործերից է, որը լուսաբանում է Մեծ Եղեռնի տարիներին թուրքացված հայազգի նախնիներից սերած ժամանակակից թուրքերի գոյության փաստը, որոնց թիվը տարբեր գնահատումներով հասնում է գրեթե երկու միլիոն անձի արդի Թուրքիայում։

Վիպակը թարգմանվել և հրատարակվել է մի քանի լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայերեն թարգմանությունը կատարվել է բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանի կողմից[2][3][4]։

Ֆեթհիյե Չեթինը և Այշեգյուլ Ալթնայը գրել են «Թոռներ» գիրքը, որը «Մեծ մայրիկս» գրքի նման, ներկայացնում է 1915 թվականի ողբերգության ընթացքում մահմեդականություն ընդունած, թրքացած հայ կանանց այսօրվա թոռների պատմությունները[5]։ Հեղինակները գրքում բարձրաձայնում են կարևորագույն հարցեր, թե ինչու տատիկների ու պապիկների հայ լինելու մասին 100 տարի անց լսելն այդքան դաժան և ցավոտ է թոռների համար[6]։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]