Ֆեդորա Բարբիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդորա Բարբիերի
Ծնվել էհունիսի 4, 1920(1920-06-04)[1][2][3][…]
Տրիեստ, Իտալիայի թագավորություն[4]
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էմարտի 4, 2003(2003-03-04)[1][2][3][…] (82 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիա[4]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Ստորագրություն
Ստորագրություն
 Fedora Barbieri Վիքիպահեստում

Ֆեդորա Բարբիերի (իտալ.՝ Fedora Barbieri, հունիսի 4, 1920(1920-06-04)[1][2][3][…], Տրիեստ, Իտալիայի թագավորություն[4] - մարտի 4, 2003(2003-03-04)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4]), իտալացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո

20-րդ դարի 50-60-ական թթ. համարվել է մեցցո-սոպրանո ձայն ունեցող լավագույն իտալական երգչուհիներից մեկը։ Երգացանկը հիմնականում ընդգրկել է իտալացի կոմպոզիտորների (Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչչինի և այլն) ստեղծագործությունները։ Հաճախ հանդես է եկել Մարիա Կալլասի հետ նույն ներկայացումներում՝ ինչպես բեմի վրա, այնպես էլ մի շարք ձայնագրություններում։

Նրա առավել հայտնի դերերգերից են Ամներիսը (Վերդի, «Աիդա»), Ազուչենան (Վերդի, «Տրուբադուր»), Տիկին Քվիքլին (Վերդի, «Ֆալստաֆ»), Էբոլին (Վերդի, «Դոն Կարլոս»), Ուլրիկան (Վերդի, «Պարահանդես-Դիմակահանդես»)։ 1951 թ. մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» կատարմանն ու ձայնագրությանը Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ (ձայնագրությունը թողարկվել է)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդորա Բարբիերի» հոդվածին։