Ֆեդերատներ (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Հին Հռոմի ֆեդերատների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆեդերատներ (այլ կիրառումներ)։

Ֆեդերատներ (ֆր.՝ Fédérés), Ֆրանսիայում տարբեր ժամանակներում ունեցել է հետևյալ նշանակությունները.

  • Ֆրանսիական հեղափոխության ժամանակ հեղափոխությունը ենթադրյալ ներքին հակահեղափոխությունից և օտարերկրյա ինտերվենցիայից պաշտպանելու համար ստեղծված կամավորական զորամիավորումների անդամներ։ Առանձնապես շատ է անդրադարձ կատարվում Մարսելի ֆեդերատներին, որոնք մասնակցել են 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությանը (Փարիզ են բերել «Մարսելյեզը»
  • 1815 թվականին, «Հարյուր օրվա» ժամանակ, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարելու և Բուրբոնների վերականգնումը խոչընդոտելու նպատակով ստեղծված կամավորական ջոկատների անդամներ։
  • Փարիզի կոմունա, 1871-ի ժամանակ «Ազգային գվարդիայի հանրապետական ֆեդերացիայի» մեջ միավորված ազգային գվարդիականները՝ կոմունայի պաշտպանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։