Ֆարմակոպեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆարմակոպեա (հին հունարեն՝ φαρμακον - դեղ, թույն և հին հունարեն՝ ποιη - անում եմ, պատրաստում եմ), դեղամիջոցների որակը նորմավորող ստանդարտների և դրույթների ժողովածու։

Առաջին Ֆարմակոպեան հրատարակվել է Ֆլորենցիայում, 1498 թվականին։

Ներկայումս կիրառվող գրականությունն է՝ «Միջազգային Ֆարմակոպեա» (անգլ.՝ The International Pharmacopoeia), որի առաջին հատորը հրատարակվել է 1951 թվականին, երկրորդը՝ 1955 թվականին, իսկ 2006 թվականին լույս է տեսել չորրորդ հրատարակչությունը երկու հատորով։ 2008 թվականին վերահրատարակվել է առաջինի լրացումով։ Այս Ֆարմակոպեայից օգտվում են այն երկրները, որոնք չունեն ազգային ֆարմակոպեա։

Եվրոպական երկրների տարածաշրջանի համար օգտագործվում է Եվրոպական Ֆարմակոպեան (անգլ.՝ European Pharmacopoeia; PhEur, Europäisches Arzneibuch), այն թողարկվել է Եվրոպայի Խորհրդի կողմից։ Ներկայումս եվրոպական շատ երկրներում օգտագործվում է հենց Եվրոպական Ֆարմակոպեան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարմակոպեա» հոդվածին։