Ֆարինգիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարինգիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
 Pharyngitis Վիքիպահեստում

Ֆարինգիտ (հայտնի է նաև ըմպաբորբ անունով), կոկորդի հետին հատվածի բորբոքում, որն ավելի հայտնի է ըմպան անվանմամբ[1]։ Հաճախ դա հանգեցնում է կոկորդի ցավի և ջերմության բարձրացման[1]։ Այլ ախտանշաններից են՝ քթահոսությունը, հազը, գլխացավը և ձայնի խռպոտությունը[2]։ Ախտանշանները հաճախ պահպանվում են 3-5 օր[1]։ Բարդություններն են՝ սինուսիտ և միջին ականջի բորբոքում[1] Ֆարինգիտը վերին շնչառական ուղիների վարակի տեսակ է[3]։

մեծ մասամբ պատճառը վիրուսային վարակն է[1]։ Բակտերիալ վարակը կոկորդի ցավի պատճառ է հանդիսանում 25% երեխաների և 10% մեծահասակների մոտ[1]։ Հազվադեպ պատճառներն են՝ գոնոռեան, սնկերը, տարբեր տեսակի գրգռիչներ, օր․՝ ծուխը, ալերգիան և գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդությունը[1][4]։ Յուրահատուկ թեստերը խորհուրդ չի տրվում կատարել այն մարդկանց, ովքեր ունեն վիրուսին բնորոշ ակնհայտ ախտանշաններ, օր․՝ հարբուխ[1]։ Հակառակ դեպքում խորհուրդ է տրվում կատարել արագ անտիգենային թեստ կամ կոկորդի քսուքի հետազոտություն[1]։ Այլ հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել հետևյալ ախտանշանները դրանք են՝ էպիգլոտիդ (մակկոկորդի բորբոքում), թիրեոդիտ, հետըմպանային թարախակույտ և երբեմն որոշ սրտային հիվանդությունների ժամանակ[1]։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲ), օր, իբուպրոֆեն կարող է կիրառվել ցավը մեղմելու նպատակով[1]։ Լիդոկայինը կարող է նույնպես դրական էֆեկտ ունենալ[4]։ Կոկորդի ցավը հաճախ բուժվում է հակաբիոտիկներով՝ պենիցիլին կամ ամոքսացիլին[1]։ Դեռ մինչև վերջ պարզաբանված չէ արդյոք ստերոիդները ունեն դրական ազդեցություն սուր ֆարինգիտի բուժման ժամանակ[5][6]։

Մոտավորապես մարդկանց 7,5%-ը գանգատվում է կոկորդի ցավից ցանկացած եռամսյա ժամանակահատվածում[7]։ Ոչ հազվադեպ դիտվում է ցավի 2-3 էպիզոդ մեկ տարվա ընթացքում[2]։ Դա բերեց նրան, որ ԱՄՆ-ում 2007 թվականին հիվանդանոց դիմեցին տվյալ գանգատով 15 միլիոն պացիենտ[4]։ Ֆարինգիտը հանդիսանում է կոկորդի ցավի առաջացման ամենահաճախակի պատճառ[8]։ Հիվանդության անվանումը առաջացել է հունարեն -pharynx բառից, որը նշանակում է ըմպան և -itis վերջածանցից, որը նշանակում է բորբոքում[9][10]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ կոկորդ

Ֆարինգիտը դա բորբոքման տեսակ է՝ հարուցված վերին շնչառական ուղիների վարակով։ Այն լինում է սուր կամ քրոնիկ։ Սուր ֆարինգիտը կարող է լինել կատառալ, թարախային կամ խոցային՝ կախված հարուցչի տեսակից և մարդու իմուն համակարգից։ Քրոնիկ ֆարինգիտը լինում է կատառալ, գերաճական (հիպերտրոֆիկ) և ապաճական (ատրոֆիկ)։

Նշիկաբորբը (տոնզիլիտ) հանդիսանում է ֆարինգիտի ենթատեսակ[11]։ Եթե հիվանդությունը ընդգրկում է նշիկները և ըմպանը միասին այն անվանվում է ֆարինգոտոնզիլիտ (ըմպանանշիկաբորբ)[12]։ Այլ դասակարգմամբ անվանում են նազոֆարինգիտ (հարբուխ)[13]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

մեծ մասամբ հիվանդությունը տարածվում է հիվանդ մարդու հետ անմիջական շփման ճանապարհով։

Վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 40–80% դեպքերում հիվանդության առաջացման պատճառը վիրուսներն են, նրանք կարող են լինել նաև այլ վիրուսային վարակի նշան[8][14]։

  • Ադենովիրուս-վիրուսներից ամենատարածվածն է։ Այս դեպքում հաճախ դիտվում է պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Մեծ մասամբ կոկորդը չի լինում հիպերեմիկ (կարմիր), չնայած որ ընդգրկված է գործընթացի մեջ։
  • Օրտոմիքսովիրիդե, գրիպ առաջացնող վիրուս է, սկզբում դիտվում է կտրուկ ջերմության բարձրացում, գլխացավ և թուլություն։ Կարող է դիտվել նաև ցավ կոկորդում։
  • Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի «գեղձային տենդ» հարուցիչը Էպշտեյն-Բարր վիրուսն է։ Դրա հետևանքով կարող է շոշափվել պնդացած լիմֆատիկ հանգույցներ, առաջանալ էքսուդատիվ նշիկաբորբ, կոկորդի այտուց և կարմրություն։
  • Հասարակ հորպես վիրուսը կարող է առաջացնել բազմաթիվ բերանի խոցեր։
  • Կոքսակի վիրուս
  • Հարբուխ՝ Ռինովիրուս, Կորոնավիրուս, Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (ՌՍՎ, RSV) կարող են առաջացնել կոկորդի, ականջի և թոքերի բնորոշ ախտանշաններ, որոնք դիտվում են հարբուխի ժամանակ, ինչպես նաև հաճախակի ցավեր։.

Բակտերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք տարբեր բակտերիաներ կարող են ըմպանաբորբի պատճառ հանդիսանալ։ Առավել տարածված են՝ A խմբի ստրեպտոկոկը (Թարախածին ստրեպտոկոկը), Ստրեպտոկոկուս պնևմոնիան, Հեմոֆիլուս ինֆլուենսը, Բորդետելա պերտուսիսը, Բացիլուս անտրացիսը, Կորինուբակտերիում դիֆթերիան, Նեյսերիա գոնոռեան, Խլամիդիա պնևմոնիան, Միկոպլազմա պնևմոնիան և Ֆուզոբակտերիում նեկրոֆորումը[15]։

Ստրեպտոկոկային ֆարինգիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդը՝ ստրեպտոկոկային ֆարինգիտի ժամանակ

Ստրեպտոկոկային ֆարինգիտը կամ սուր ֆարինգիտը հարուցում է А խմբի ß-հեմոլիտիկ ստրեպտոկոկը[16]։ Սա բակտերիալ ֆարինգիտի ամենատարածված պատճառն է (15–30%)[15]։ Ախտանշաններն են՝ ջերմություն, կոկորդի ցավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Սա կոնտագիոզ վարակ է, փոխանցվում է հիվանդ մարդու հետ շփումից։ Վերջնական ախտորոշումը դրվում է կոկորդից վերցված նմուշի արդյունքների հիման վրա։ Հակաբիոտիկները օգտակար են ինչպես բուժման, այնպես էլ բարդությունների կանխարգելման համար[17]։

Ֆուզոբակտերիում նեկրոֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուզոբակտերիում նեկրոֆորումը համարվում է բերանըմպանային ֆլորայի նորմալ բնակիչ և կարող է որոշ դեպքերում առաջացնել հարնշիկային թարախակույտ։

400 չբուժված դեպքից մեկը բերում է Լեմիրի սինդրոմի (Lemierre's syndrome) առաջացման[18]։

Դիֆթերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիֆթերիան համարվում է պոտենցիալ վտանգավոր վարակ վերին շնչուղիների համար՝ հարուցված Կորինոբակտերիա դիֆթերիայի կողմից։ Հանդիպման հաճախականությունը նվազել է ի հաշիվ պատվաստումների, սակայն դեռևս պահպանվում է երրորդ կարգի երկրներում՝ հաճախ Արևելյան Եվրոպայի որոշ շրջաններում։ Հակաբիոտիկները օգտակար են սկզբական փուլերում, բայց լավացումը հաճախ դանդաղ է ընթանում։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պատճառները հազվադեպ են հանդիպում, բայց կարող են նաև մահվան պատճառ հանդիսանալ։ Վարակը կարող են տարածվել դեպի հարըմպանային տարածություն, առաջացնել հարնշիկային թարախակույտ, դեպի ստորին ծնոտ՝ Լյուդվիգ նշիկաբորբ (Ludwig's angina), մակկոկորդաբորբ[19][20][21]։

Սունկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարինգիտ կարող են առաջացնել նաև սնկերը, օր․ Կանդիդա ալբիկանսը, առաջացնելով բերանի խոռոչի տեսանելի լորձաթաղանթների փառակալում։

Ոչ ինֆեկցիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարինգիտը կարող է առաջանալ նաև մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռումից, օր․ ռեֆլյուքս։ Որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են առաջացնել ֆարինգիտ, օր․ պրամիպեքսոլը և հակադեպրեսանտները[22][23]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է տարբերակել բակտերիալ և վիրուսային ծագման ֆարինգիտները, քանի որ երկուսի դեպքում են ախտանշանները նույնն են

Սենթորի սանդղակ
Միավոր Ստրեպտոկոկային վարակի

առկայության հավանականություն

Վարում
1 կամ քիչ <10% Անհրաժեշտություն չկա հակաբիոտիկների

կամ քսուքի նմուշառման

2 11–17% Հակաբիոտիկի անհրաժեշտություն՝

ելնելով քսուքի պատասխանից

3 28–35%
4 կամ 5 52% Էմպիրիկ հակաբիոտիկ

[24]։ Այդ ժամանակ կոկորդից վերցվում է քսուք բակտերիալ վարակը բացառելու նպատակով[25]։

Սենթորի սանդղակը ցույց է տալիս ստրեպտոկոկային վարակի հավանականությունը՝ հիմնվելով 5 չափորոշիչների վրա[17]։

Յուրաքանչյուր չափորոշիչի համար տրվում է մեկ միավոր[17]։

  • Հազի բացակայություն
  • Պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում
  • Ջերմության բարձրացում 38.0 °C (100.4 °F) և ավել
  • Էքսուդատ կամ այտուց նշիկներում
  • 15 տարեկան կամ ավելի փոքր (չափորոշիչը հանվում է եթե տարիքը գերազանցում է 44-ը)

Ամերիկայում բժիշկները գտնում են, որ չպետք է անցկացնել փորձարարական (էմպիիկ) բուժում և հակաբիոտիկները պետք է նշանակել միայն թեստի դրական արդյունքից հետո[24]։ Թեստավորում կարիք չկա կատարել մինչև 3 տարեկան երեխաներին, քանի որ նրանց մոտ А խմբի ստրեպտոկոկ և ռևմատիկ տենդ հազվադեպ է հանդիպում, բացառությամբ այն դեպքերի եթե նրանք ունեն հարազատ քույր կամ եղբայր այդ հիվանդությամբ[24]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

մեծ մասամբ բուժումը սիմպտոմատիկ է։ Յուրահատուկ բուժումը օգտակար է բակտերիալ, սնկային վարակի և Հասարակ հերպես վիրուսով ախտահարման ժամանակ։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցավազրկողները՝ ՈՍՀԲ և ացետամինոֆեն (պարացետամոլ) մեղմում են կոկորդի ցավը։ Ասպիրինը կարող են օգտագործել մեծահասակները, սակայն երեխաներին խորհուրդ չի տրվում, հաշվի առնելով Ռեյի սինդրոմի առաջացման ռիսկը[26]։
  • Ստերոիդները՝ դեքսամետազոնը կարող է կիրառվել ֆարինգիտի բարդացած դեպքերում[6][27]։ Այն ունի բազմակի կողմնակի էֆեկտներ[5]։
  • Lիդոկայինը նվազեցնում է ցավը` այտուցը նվազեցնելու միջոցով[28]։
  • Հակաբիոտիկները անհրաժեշտ է կիրառել, եթե ֆարինգիտի պատճառը բակտերիալ ֆլորան է[29][30]։ Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկները չեն օգնում։ ԱՄՆ-ում այն օգտագործում են դեպքերի 25%-ում[31]։
  • Պերօրալ ցավազրկողներ, որոնց ակտիվ բաղադրիչը սովորաբար ֆենոլն է, ավելի հազվադեպ բենզոկայինը, ցեtիլպիրիդինիումի քլորիդը և / կամ մենթոլը։ Քլորաsեպտիկ և ցեպասոլ համարվում են այս տեսակի ցավազրկողների երկու օրինակ են։

Այլընտրանքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ առաջարկվում են այլընտրանքային մեթոդներ մրսածությունը բուժելու համար։ Օր․՝ կոկորդը ողողել աղաջրով, սակայն օգտակարությունը դեռ ապացուցված չէ[4]։ Ալտերնատիվ դեղորայքը օգտագործվում է անգինան բուժելու համար[32]։ Այնուամենայնիվ ապացուցողական տվյալներ դեռևս չկան[32]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր ֆարինգիտը հանդիսանում է անգինայի առավել տարածված պատճառ։ Հազի հետ միասին այն ախտորոշվում է ԱՄՆ-ում տարվա ընթացքում ավելի քան 1,9 միլիոն մարդու մոտ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Hildreth, AF; Takhar, S; Clark, MA; Hatten, B (2015 թ․ սեպտեմբեր). «Evidence-Based Evaluation And Management Of Patients With Pharyngitis In The Emergency Department». Emergency medicine practice. 17 (9): 1–16, quiz 16–7. PMID 26276908.
  2. 2,0 2,1 Rutter, Paul Professor; Newby, David (2015). Community Pharmacy ANZ: Symptoms, Diagnosis and Treatment (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 19. ISBN 9780729583459. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Pharyngitis». National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Weber, R (2014 թ․ մարտ). «Pharyngitis». Primary care. 41 (1): 91–8. doi:10.1016/j.pop.2013.10.010. PMID 24439883.
  5. 5,0 5,1 Principi, N; Bianchini, S; Baggi, E; Esposito, S (2013 թ․ փետրվար). «No evidence for the effectiveness of systemic corticosteroids in acute pharyngitis, community-acquired pneumonia and acute otitis media». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 32 (2): 151–60. doi:10.1007/s10096-012-1747-y. PMID 22993127.
  6. 6,0 6,1 Hayward, G; Thompson, MJ; Perera, R; Glasziou, PP; Del Mar, CB; Heneghan, CJ (2012 թ․ հոկտեմբերի 17). «Corticosteroids as standalone or add-on treatment for sore throat». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD008268. doi:10.1002/14651858.CD008268.pub2. PMID 23076943.
  7. Jones, Roger (2004). Oxford Textbook of Primary Medical Care (անգլերեն). Oxford University Press. էջ 674. ISBN 9780198567820. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  8. 8,0 8,1 8,2 Marx, John (2010). Rosen's emergency medicine: concepts and clinical practice (7th ed.). Philadelphia, Pennsylvania: Mosby/Elsevier. Chapter 30. ISBN 978-0-323-05472-0.
  9. Beachey, Will (2013). Respiratory Care Anatomy and Physiology, Foundations for Clinical Practice,3: Respiratory Care Anatomy and Physiology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 5. ISBN 0323078664. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. Hegner, Barbara; Acello, Barbara; Caldwell, Esther (2009). Nursing Assistant: A Nursing Process Approach – Basics (անգլերեն). Cengage Learning. էջ 45. ISBN 9781111780500. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Tonsillitis». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  12. Rafei K, Lichenstein R (2006). «Airway Infectious Disease Emergencies». Pediatric Clinics of North America. 53 (2): 215–242. doi:10.1016/j.pcl.2005.10.001. PMID 16574523.
  13. «www.nlm.nih.gov». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. Acerra JR. «Pharyngitis». eMedicine. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  15. 15,0 15,1 Bisno AL (2001 թ․ հունվար). «Acute pharyngitis». N Engl J Med. 344 (3): 205–11. doi:10.1056/NEJM200101183440308. PMID 11172144.
  16. Baltimore RS (2010 թ․ փետրվար). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Curr. Opin. Pediatr. 22 (1): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970.
  17. 17,0 17,1 17,2 Choby BA (2009 թ․ մարտ). «Diagnosis and treatment of streptococcal pharyngitis». Am Fam Physician. 79 (5): 383–90. PMID 19275067. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին.
  18. Centor RM (2009 թ․ դեկտեմբերի 1). «Expand the pharyngitis paradigm for adolescents and young adults». Ann Intern Med. 151 (11): 812–5. doi:10.7326/0003-4819-151-11-200912010-00011. PMID 19949147.
  19. «UpToDate Inc». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. (registration required)
  20. Reynolds SC, Chow AW (Sep–Oct 2009). «Severe soft tissue infections of the head and neck: a primer for critical care physicians». Lung. 187 (5): 271–9. doi:10.1007/s00408-009-9153-7. PMID 19653038.
  21. Bansal A, Miskoff J, Lis RJ (2003 թ․ հունվար). «Otolaryngologic critical care». Crit Care Clin. 19 (1): 55–72. doi:10.1016/S0749-0704(02)00062-3. PMID 12688577.
  22. «Mirapex product insert» (PDF). Boehringer Ingelheim. 2009. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  23. «Mosby's Medical Dictionary, 8th edition». Elsevier. 2009. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  24. 24,0 24,1 24,2 Shulman ST, Bisno AL, Clegg HW, Gerber MA, Kaplan EL, Lee G, Martin JM, Van Beneden C (2012 թ․ սեպտեմբերի 9). «Clinical Practice Guideline for the Diagnosis and Management of Group A Streptococcal Pharyngitis: 2012 Update by the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 55 (10): e86–102. doi:10.1093/cid/cis629. PMID 22965026.
  25. Del Mar C (1992). «Managing sore throat: a literature review. I. Making the diagnosis». Med J Aust. 156 (8): 572–5. PMID 1565052.
  26. Baltimore RS (2010 թ․ փետրվար). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Current Opinion in Pediatrics. 22 (Curr. Opin. Pediatr. 22 (1)): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970.
  27. Hayward G, Thompson M, Heneghan C, Perera R, Del Mar C, Glasziou P (2009). «Corticosteroids for pain relief in sore throat: systematic review and meta-analysis». BMJ. 339: b2976. doi:10.1136/bmj.b2976. PMC 2722696. PMID 19661138.
  28. «LIDOCAINE VISCOUS (Xylocaine Viscous) side effects, medical uses, and drug interactions». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին.
  29. Kocher, JJ; Selby, TD (2014 թ․ հուլիսի 1). «Antibiotics for sore throat». American Family Physician. 90 (1): 23–4. PMID 25077497.
  30. Spinks, A; Glasziou, PP; Del Mar, CB (2013 թ․ նոյեմբերի 5). «Antibiotics for sore throat». The Cochrane Database of Systematic Reviews. 11: CD000023. doi:10.1002/14651858.CD000023.pub4. PMID 24190439.
  31. Urkin, J; Allenbogen, M; Friger, M; Vinker, S; Reuveni, H; Elahayani, A (2013 թ․ նոյեմբեր). «Acute pharyngitis: low adherence to guidelines highlights need for greater flexibility in managing paediatric cases». Acta Paediatrica. 102 (11): 1075–80. doi:10.1111/apa.12364. PMID 23879261.
  32. 32,0 32,1 «Sore throat: Self-care». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարինգիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 104