Ֆաոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆաոլիտ, ռեզոլային ֆենոլֆորմալդեհիդային խեժերի հիմքով ջերմառեակտիվ պլաստմասսա։

Որպես լցանյութ օգտագործվում է ասբեստը, երբեմն նաև գրաֆիտը և տալկը։ Խտությունը՝ 1500-1600 կգ/մ3։ Հում ֆաոլիտը թողարկվում է թիթեղների, քսուքների, երեսպատման ու մամլման զանգվածների ձևով։ Ֆաոլիտի աշխատանքային ջերմաստիճանը մինչև 130°С է։ Օգտագործվում է գազալվացիչների իրաններ, արտարկիչներ, մինչև 1, 4 մ3 ծավալի տարաներ, 32 - 350 մմ տրամաչափի խողովակներ, ծորակներ և այլն պատրաստելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 617