Ֆանդոն և Լիզը
| Ֆանդոն և Լիզը Fando y Lis |
|
| Երկիր | Մեքսիկա |
|---|---|
| Թվական | 1967 |
| Լեզու | իսպաներեն |
| Ռեժիսոր | Ալեխանդրո Խոդորովսկի |
| Սցենարիստ(ներ) | Ալեխանդրո Խոդորովսի |
| Դերակատարներ | Դիանա Մարիսկալ Սերջիո Կլայներ |
| Օպերատոր | Ռաֆայել Սորկիդի |
| Երաժշտություն | Պեպե Ավիլա |
| IMDb | ID 0061643 |
Ֆանդոն և Լիզը (իսպաներեն՝ Fando y Lis) Ալեխանդրո Խոդորովսկու առաջին հատկանշաչափ երկար ֆիլմն է: Պատմությունը շվայտորեն հիմնված է Ֆեռնանդո Արրաբալի գրած սցենարի վրա, ով Ալեխանդրո Խոդորովսկու հետ ներկայացչական արվեստի վրա էր գործում այդ ժամանակ: Ֆիլմը նկարահանված է սև ու սպիտակ ոճով՝ շաբաթավերջերին, շատ ցածր բյուջեով:
Կինոն հետևում է Ֆանդոյին (Սերջիո Կլայներ) և իր անդամալույծ ընկերուհուն՝ Լիզին (Դիանա Մարսիկալ), որոնք ճամբորդում են մի ամուլի, աշխարհավերջանց անապատով՝ փնտրելով Տարդ առասպելական քաղաքը, որտեղ բոլոր երազանքները իրականանում են: Ֆիլմը բաղկացած է չորս մասից, և կենտրոնանում է երկրային դրախտի որոնումների, անմեղության կորստի, սիրո ու սադոմազոխիզմի շուրջ, և պարունակում է նրանց ճանապարհորդության, հուշերի ու տեսիլքների մի ֆանտասմագորիկ խճանկար: Ֆիլմը այնպիսի մի սկանդալ առաջացրեց Ակապուլկոյի միջազգային կինոփառատոնի ցուցադրման, որ փառատոնը մեկընդմիշտ փակեցին:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «Սյուրռեալիզմի ուշացած գուրուն»։ http://www.zhamanak.com/article/3865/։ Վերցված է 2009-04-25։