Ֆանդանգո (ռեստլեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանդանգո
Fandango
Ֆանդանգոն պարընկերուհու՝ Ռոզա Մենդեսի հետ (փետրվարի 6, 2015)
Իրական անունՔուրտիս Ջոնաթան Հասի
Curtis Jonathan Hussey
Ռինգային անուն(ներ)Ֆանդանգո[1]
Ջոնի Քուրտիս
Ջոնաթան
Ջոնաթան Քուրտիս
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ111 կգ
Հայտարարվող հասակ1,93 մ
Ծննդյան թվականհուլիսի 22, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սթենդիշ, Մեն, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչՔիլլեր Կովալսկի
«Deep South Wrestling»
Բիլ Դեմոտ
«Florida Championship Wrestling»
Լյուիս Հոթչին
ԴեբյուտՍեպտեմբեր, 1999

Քուրտիս Ջոնաթան Հասի (անգլ.՝ Curtis Jonathan Hussey, հուլիսի 22, 1981(1981-07-22), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ ելույթներ ունենալով Ֆանդանգո ռինգային անվամբ։

Մասնագիտական նորամուտը կատարել է 1999 թվականին ելույթներ ունենալով Նոր Անգլիայի բազմաթիվ փոքրամասշտաբ առաջնություններում և բազմաթիվ առիթներով տիրելով PLW Նոր Անգլիայի, PWF հյուսիսարևելյան թիմային, PWF հյուսիսարևելյան ծանրքաշային, NCW Նոր Անգլիայի, SCCW թեթևքաշային և մի շարք այլ չեմպիոնական տիտղոսների։

2006 թվականին մարզական պայմանագիր կնքելով «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ, Հասին սկսում է ելույթներ ունենալ «Deep South Wrestling» (DSW), այնուհետև՝ «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնություններում։ «FCW»-ի կազմում մի քանի անգամ ճանաչվել է FCW Ֆլորիդայի թիմային չեմպիոն։ 2010-11 թվականներին մասնակցել և հաղթանակ է տարել «WWE NXT» իրական հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում՝ որպես մրցանակ ստանալով հիմնական կազմում հանդես գալու պայմանագիր[2]։

2013 թվականին Հասին հանրությանը ներկայանում է «Ֆանդանգո» ռինգային անվամբ։ Ֆանդանգոյի կերպարը հանրության կողմից արժանանալով դրական ընդունելության, մեծ ազդեցություն է ունենում «iTunes» առցանց բազայի հիթ շքերթներում նրա մուտքային երաժշտության բարձր հորիզոնականներ գրավելու, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից բազմիցս լուսաբանվելու հարցում[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարզիկի էջը WWE պաշտոնական կայքում». Ֆանդանգո
  2. «Ջոնի Քուրտիսի կենսագրությունը». «World Wrestling Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  3. Mr. 561 (2013 թ․ ապրիլի 15). «Թարմ լուրեր ֆանդանգոինգի հեղափոխության և դրա զանգվածային հայտնության մասին». «SEScoops».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  4. Բենսոն, Ուիլ (2013 թ․ ապրիլի 9). «Ֆանդանգոյի թեմատիկ երաշժշտությունը մուտք է գործում Այթյունզի բրիտանական շքերթ». WrestlingRumors.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանդանգո (ռեստլեր)» հոդվածին։