Ֆամագուստայի շրջան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆամագուստայի շրջան (հուն.՝ Επαρχία Αμμοχώστου) Կիպրոսի Հանրապետության վեց շրջաններից մեկը, որի շրջկենտրոնն է կղզու խոշորագույն նավահանգիստներից մեկը՝ Ֆամագուստան: Ֆամագուստայի շրջանը և Ֆամագուստա քաղաքը այժմ գտնվում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկման տակ և կազմում են միայն Թուրքիայի կողմից ճանաչված այդ պետության Գազիմաղուսայի և Իսկելեի շրջանները:
Շրջանի օրինական հունական վարչությունը այժմ գտնվում է շրջանի հույների կողմից վերահսկվող մասում, որի բնակչությունը կազմում է 37,738 մարդ (2001)[1]:
1974 թվականի թուրքական օկուպացիայից ի վեր շրջանի մեծամասնությունը գտնվում է թուրքերի վերահսկման տակ:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Statistical Service of the Republic of Cyprus (MS Excel), 2001 Population Census
Արտաքին հղումներ[խմբագրել]
|
|
|
|---|---|
|
|