Ֆակտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆակտուրա, մակատեսք (լատին․՝ factura - mշակում, կառուցվածք), կերպարվեստում՝ գեղարվեստական ստեղծագործության մակերեսի, նրա մշակվածության կերպը

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության մեջ ֆակտուրայի գունաշերտի կերպն է․ օրինակ՝ «բաց» ֆակտուրա (լայն գունաբիծ, ներկի անհարթ շերտ) կամ «ծածկված» հարթ ֆակտուրա, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստում՝ արձանի, ռելիեֆի, արհեստագործական ստեղծագործության ողորկ, անհարթ և այլ մակերեսը։

Ֆակտուրայի էֆեկտներն այն հատկանիշներից են, որոնք առավել անմիջականորեն են դրսևորում այս կամ այն վարպետի անհատական ստեղծագործական ձեռագիրը, ծառայում բովանդակության բազմակողմանի բացահայտմանը։ Սակայն 20-րդ դարում մոդեռնիստական արվեստում տարածված ֆակտուրայի բարդացնելու փորձերը (կոլլաժ, ներկաշերտի մեջ թեփ, ավազ և այլն դնելը) ոչ հազվադեպ հանգեցնում են պատկերավորման սկզբունքի խաթարման։

Երաժշտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության մեջ՝ երաժշտական հյուսվածքը, շարադրանքի տարրերի (հիմնական մեղեդու, մյուս մեղեդիական ձայների, ակորդների, ֆիգուրացիայի, զարդ–հնչյունների և այլն) ամբողջությունը, որը գոյացնում է երաժշտական ստեղծագործության հնչյունային հյուսվածքը։ Ֆակտուրայի որոշակի է դառնում ստեղծագործության բովանդակությամբ, նրանում կիրառված կոմպոզիցիոն սկզբունքներով (հոմոֆոնիա, էցուիֆոնիա) և երաժշտական գործիքների կամ երգչական ձայների արտահայտչական ու տեխնիկական հնարավորություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Ընթերցե՛ք «ֆակտուրա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։