Օրմինդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Օրմինդո
L'Ormindo
Կոմպոզիտոր Ֆրանչեսկո Քավալլի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ջովաննի Ֆաուստինի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Գործողությունների թիվ 3 (նախախաղով)
Առաջնախաղ 1644 թ.
Առաջնախաղի վայր Վենետիկ

Օրմինդո (L'Ormindo), իտալացի երգահան Ֆրանչեսկո Քավալլիի օպերա (favola dramatica musicale) նախախաղով և երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ջովաննի Ֆաուստինիի։ Առաջնախաղը կայացել է 1644 թ. Վենետիկի Սան Կասիանո թատրոնում (Teatro San Cassiano)։ Թեև օպերան օժտված է որոշակի արժանիքներով՝ երաժշտական ճաշակի արագ փոփոխման հետևանքով այն մոռացվեց շուրջ երեք դարով՝ նորից բեմադրվելով միայն 1967 թ. Գլայնդբորնի օպերային փառատոնի շրջանակներում Ռայմոնդ Լեպարդի կողմից։ Ներկայումս հազվադեպ էկատարվում։