Օրեստ Կիպրենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրեստ Կիպրենսկի
ռուս.՝ Орест Кипренский
Ծնվել էմարտի 13 (24), 1782[1]
ԾննդավայրNezhnovo, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 12 (24), 1836[2] (54 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1803)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԲանաստեղծ Ա. Ս. Պուշկինի դիմանկար
Ներշնչվել էԴիեգո Վելասկես[4], Անտոնիս վան Դեյք[4] և Տինտորետտո[4]
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
 Orest Kiprensky Վիքիպահեստում

Օրեստ Ադամովիչ Կիպրենսկի (մարտի 13 (24), 1782[1], Nezhnovo, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12 (24), 1836[2], Հռոմ, Պապական մարզ[3][1]), ռուս նկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1788-1803 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1805 թվականին «Դմիտրի Դոնսկոյը Կուլիկովյան դաշտում» նկարի համար արժանացել է ոսկե մեդալի։ Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։ Աշխատել է Մոսկվայում, Տվերում, Պետերբուրգում, Իտալիայում։ Կիպրենսկու կերպարներն աչքի են ընկնում շեշտված անհատականությամբ և ռոմանտիկ հուզաշխարհով։ Հանրահայտ են «Ինքնանկար», Անդրեյ Չելիշչևի, Ալեքսանդր Պուշկինի, Եվգրաֆ Դավիդովի, Դ. Խվոստովայի և այլոց դիմանկարները։ Աշխատել է նաև գրաֆիկայի բնագավառում։ Նրա՝ Դմիտրի Ֆիլոսոֆովի դիմանկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 http://ebookiriran.ru/index.php?id=376&section=9&view=article
  3. 3,0 3,1 3,2 Кипренский Орест Адамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 http://artroots.com/ra/bio/kiprensky/kiprenskybio.html
  5. «Կիպրենսկի Օրեստ Ադամովիչ | Դ. Ն. Ֆիլոսոֆովի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրեստ Կիպրենսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 440