Օրանժ Բոուլ մարզադաշտ (Մայամի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

25°46′40.98″ հս. լ. 80°13′11.31″ ամ. ե. / 25.77805° հս. լ. 80.219808° ամ. ե.

Օրանժ Բոուլ մարզադաշտ
Օրանժ Բոուլ մարզադաշտ
Ամբողջական անվանում Մայամի Օրանժ Բոուլ
Նախկին անվանումներ Բերդին Ստեդիում
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի, ԱՄՆ
Հիմնադրված 1936
Բացված 10 դեկտեմբերի 1937
Փակված 14 մայիսի 2008
Կառուցման գին $340,000 USD
Սեփականատեր City of Miami
Տարողություն 74 000
Տնային թիմ Miami Hurricanes (NCAA) (1937-2007)
FIU Golden Panthers (NCAA) (2007)
Miami Tropics (football) (SFL) (2000)
Miami Seahawks (AAFC) (1946)
Miami Dolphins (AFL / NFL) (1966–86)
Miami Toros (NASL) (1972–76)
Miami Freedom (ASL / APSL) (1988–92)

Մայամի Օրանժ Բոուլ մարզադաշտը (անգլերեն՝ Miami Orange Bowl) մարզադաշտ էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում, որը նախատեսված էր ռեգբիի և ֆուտբոլային հանդիպումների անցկացման համար: Մարզադաշտը տեղավորում էր ավելի քան 74 հազար հանդիսականի: 2005թ. Օրանժ Բոուլը խիստ տուժեց Վիլմա փոթորկի պատճառով, և 2008թ. մայիսի 14-ին քանդման ենթարկվեց: 2009թ. հուլիսի 1-ից քանդված մարզադաշտի տարաշքում սկսվեց նոր բեյսբոլային մարզադաշտի կառուցման շինարարությունը, որը նախատեսված է ավարտել 2012թ. ապրիլին:

[խմբագրել] Պատմությունը

Մարզադաշտի կառուցումը սկսվեց 1936թ.: Բացումը տեղի ունեցավ 1937թ. դեկտեմբերի մեկին: Նրան տրվեց Բերդին Ստեդիում (Burdine Stadium) անվանումը` ի պատիվ Մայամիի պատվավոր քաղաքացի Ռոբի Բերդինի: 1939թ. մարզադաշտն ստացավ Օրանժ Բոուլ անվանումը ամերիկյան ֆուտբոլի «Օրանժ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարի ամենամյա անցկացման շնորհիվ: Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի` NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Սոքերի բարձրագույն լիգայի` MLS-ի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների, 1996թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներ, 1990թ. բեյսբոլի Կարիբյան սերիան: Օրանժ Բոուլը մելն է այն երկու մարզադաշտերից, որտեղ անց են կացվել հինգ Սուպեր Բոուլներ (1968, 1969, 1971, 1976, 1979): Այստեղ անց են կացրել իրենց տնային հանդիպումները Մայամիի բազմաթիվ սպորտային ակումբներ և թիմեր: Մասնավորապես մինչև 1987թ. այն հանդիսանում էր Ֆուտբոլի ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» ակումբի տնային մրցավայրը: Այստեղ անց են կացվել բազմաթիվ համերգներ, տեղի են ունեցել գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներ: 2008թ. հունվարի 4-ին անցկացվեց վերջին մարզական միջոցառումը Օրանժ Բոուլ մարզադաշտում. տեղի ունեցավ բարձրագույն դպրոցի սաների ամերիկյան ֆուտբոլի աստղերի թիմերի հանդիպումը:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով