Օտտ Արդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտ Արդեր
Ծնվել էփետրվարի 26, 1950(1950-02-26)[1]
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 26, 2004(2004-06-26)[1] (54 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիա
ԳերեզմանAlexander Nevsky cemetery
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, մանկագիր և գրող
Քաղաքացիություն Էստոնիա
 Ott Arder Վիքիպահեստում

Օտտ Արդեր (էստ․՝ Ott Arder, փետրվարի 26, 1950(1950-02-26)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2004(2004-06-26)[1], Տալլին, Էստոնիա), էստոնացի բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ։ Հեղինակ է Էստոնիայում բավական հայտնի մի շարք երգերի ու թատերական ներկայացումների[2]։ 1990 թվականից Էստոնիայի գրողների միության անդամ է։

1990 թվականից Էստոնիայի գրողների միության անդամ է։ Նրա կրտսեր եղբայրը՝ Յան Արդերը, երաժիշտ ու երգիչ է։ Վերջինս եղել է Էստոնիայում ու ԽՍՀՄ-ում հայտնի Апельсин խմբի անդամ։ Օտտ Արդերը հեղինակել է այդ խմբի համար գրված մի շարք երգերի տեքստեր։

«Լճացման» վերջին տարիներին Օտտ Արդերը Տալլինում ապաստան է տվել բանաստեղծ-երգահան Բորիս Բարկասին, երբ վերջինիս երգերն արգելված էին ԽՍՀՄ-ում[3]։

Օտտ Արդերին մահացած են գտել 2004 թվականի հունիսի 26-ին Կասսարա կղզու լողափում։ Թաղված է Տալինի Ալեքսանդրո-Նևսկյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտ Արդեր» հոդվածին։