Օտտո Բաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Բաուեր
գերմ.՝ Otto Bauer
Ծնվել էսեպտեմբերի 5, 1881(1881-09-05)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհուլիսի 4, 1938(1938-07-04)[1][3] (56 տարեկան)
Փարիզ[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
Ուղղությունմարքսիզմ[5]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, հեղափոխական, գրող, հրապարակախոս և խմբագիր
Հաստատություն(ներ)Ավստրիայի դաշնային կառավարություն
Պաշտոն(ներ)Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ և Ավստրիայի ազգային խորհրդի անդամ
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Պարգևներ
«Ռազմական վաստակի համար» խաչ
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Helene Bauer?
Կայքotto-bauer.net
 Otto Bauer Վիքիպահեստում

Օտտո Բաուեր (գերմ.՝ Otto Bauer, սեպտեմբերի 5, 1881(1881-09-05)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 4, 1938(1938-07-04)[1][3], Փարիզ[4]), ավստրիացի քաղաքական գործիչ, ավստրոմարքսիզմի տեսաբան, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիեննայի դպրոցն ու գիմնազիան, հենց այնտեղի համալսարանում էլ վերապատրաստվել է «օրենքի» մասնագիտացմամբ։ Վիեննայի համալսարանում իր ուսումնասիրության առարկան եղել են տնտեսագիտական և քաղաքական օրենքները։ 1906 թ. նա պաշտպանել է թեկնածուական թեզ իրավագիտության վերաբերյալ։ Այնուհետև 1907 թ., դարձել է Ռեյխստագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների խմբակի քարտուղար։ Նույն տարում սկսել է աշխատել «Պայքար» և «Աշխատանքի թերթ» թերթերի խմբագրություններում։

1918 թ-ից եղել է Գերմանիայի սոցիալական կուսակցության նախագահ։

Նոյեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թ. Ավստրիայում եղել է Կառլ Ռեների կոալիցիոն կառավարության ԱԳ նախարար։

Որպես քաղաքական աշխատողների թերթերի խմբագիր՝ Օտտո Բաուերը հանդես է եկել սոցիալական դեմոկրատիայի գաղափարներով։ Հասարակության կառուցվածքի հանդեպ նման մոտեցման համար, քննադատվել է Լև Տրոցկովի կողմից։ Քաղաքական փոփոխությունների հիմնական պոտենցիալը տեսնում էր պրոգրեսիվ տնտեսական փոփոխությունների և խորհրդային ու սոցիալական դեմոկրատիաների կապի մեջ, որը պետք է ապահովեր «Անբաժան սոցիալիզմի» կառուցելը։

Մինչ օրս հրապարակվել են իր աշխատանքներից 9-ը, և դրանք նվիրված են հասարակության մեջ սոցիալական արդարության խնդիրներին։ Ավելի նշանակալի աշխատանքներին են դասվում՝ Zwischen zwei Weltkriegen?, 1936 թ. (Երկու պատերազմների միջև) և Die illegale Partei, 1939 թ. (Անօրինական կուսակցություն)։

Պատկերված է ավստրիական փոստային նամականիշի վրա (1981 թ.)։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Nationalitätenfrage und die Sozialdemokratie, 1924
  • Die Nationalitätenfrage und die Sozialdemokratie («Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան»), Wien, 1908 թ։ (գերմ.)
  • Die Sozialisierungsaktion im ersten Jahre der Republik. Wien, 1919 թ։
  • Der Weg zum Sozialismus. Berlin, 1919 թ։
  • Bolschewismus oder Sozialdemokratie?. Wien, 1920 թ։
  • Die österreichische Revolution. («Ավստրական հեղփոխություն»), Wien, 1923 թ։ (գերմ.)
  • Das Weltbild des Kapitalismus. Wien, 1924 թ։ (գերմ.)
  • Die Nationalitätenfrage und die Sozialdemokratie. Wien, 1924 թ։
  • Der Kampf um Wald und Weide. Wien, 1925 թ։
  • Sozialdemokratische Agrarpolitik. Wien, 1926 թ։
  • Sozialdemokratie, Religion und Kirche. Wien, 1927 թ։
  • Kapitalismus und Sozialismus nach dem Weltkrieg. Berlin, 1931 թ։
  • Der Aufstand der österreichischen Arbeiter. Seine Ursachen und seine Wirkungen. Prag, 1934։ (գերմ.)
  • Zwischen den Weltkriegen? Die Krise der Weltwirtschaft, der Demokratie und des Sozialismus. Prag, 1936 թ։
  • Der Faschismus. 1936 թ։
  • Die illegale Partei. Paris, 1939 թ։ (հետմահու) (գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Բաուեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 342