Օտմար Մերգենթալեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օտմար Մերգենթալեր (Mergenthaler) (1854-1899), պոլիգրաֆիայի բնագավառի գյուտարար, ազգությամբ գերմանացի։

1872 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1884 թվականին հայտնագործել, իսկ 1885 թվականին կատարելագործել է լինոտիպը, որի գյուտն օգտագործելով ամերիկացի ձեռնարկատեր Դոջը 1886 թվականին կազմակերպել է «Մերգենթալեր լայնոթայփ քամփընի» ֆիրման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png