Օտարում (իրավունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օտարում (անգլերեն՝ Alienation) — գույքը մեկ այլ անձին փոխանցում, ինչպես նաև սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցում:

Մինչև 17-րդ դարը «օտարում» եզրը կիրառվում էր գույքի առնչությամբ: Օրինակ՝ մեկը կարող էր օտարել իր գույքը՝ փոխանցելով մի ուրիշ անձի կամ հաստատության: 17-րդ դարում եզրի նշանակությունը փոխվեց՝ նյութական ունեցվածքից դեպի ոչ նյութականը, ինչպես, օրինակ՝ իրավունքների և ինքնիշխանպւթյան օտարումը: Այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Գրոտիուսը և Լոկը, ընդունում էին, որ որոշակի իրավունքների կամ իրավազորությունների օտարումը իրավական քաղաքական հասարակարգի անհրաժեշտ նախապայման է: Այս իմաստով՝ օտարումը դարձավ հասարակական պարտավորագրի տեսության հիմք:

[խմբագրել] Գրականություն

  • Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան / Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան — Երևան: «Գիտանք», 2003. — 500 հատ.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով