Օտակար Վավրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտակար Վավրա
Otakar Vávra.jpg
ռեժիսոր
ԱԱՀ՝ Օտակար Վավրա
Ծննդյան օր՝ փետրվարի 28, 1911
Ծննդավայր՝ Գրադեց Կրալովե, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր՝ սեպտեմբերի 15, 2011 (100 տարեկան)
Վախճանի վայր՝ Պրագա, Չեխիա
Ազգություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Աշխատանք՝ 1931-2003
Կայք՝ IMDb-ում էջ

Օտակար Վավրա (չեխ.՝ Otakar Vávra, փետրվարի 28, 1911, Գրադեց Կրալովե, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 15, 2011, Պրագա, Չեխիա), չեխ կինոռեժիսոր և սցենարիստ, չեխիայի ամենանշանավոր կիենմատոգրաֆիստներից մեկը:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Օտակար Վավրան ծնվել է 1911 թվականի փետրավի 28-ին: Մասնագիտությամբ ճարտարապետ է եղել: Սակայն ընտրել է կինեմատոգրաֆիստի աշխատանքը:

Մոտ 50 տարի ակտիվ զբաղվել է կինեմատոգրաֆիական աշխատանքներով: 1929—1930 թթ. մասնակցում է վավերագրական ֆիլմերի նկարահնումերի: Կարիերայի սկզբում աշխատալել է որպես սցենարիստ: 1936 թվականին ռեժիսոր Գուգո Գաասի հետ համատեղ նկարահանում է իր առաջին լիամետրաժ ձայնային ֆիլմը` «Ուղտը ասեղի ծակի միջով»: Իսկ հաջորդ տարի արդեն նկարահանում է իր առաջին աշխատանքը` «Փիլիսոփայական պատմություններ» (Filosofská historie):

Նրա լավագույն աշխատանքները պատմական թեմաներով նկարահանված ֆիլմերն են, որոնք աչքի են ընկնում հատկապես զգեստների բեմադրությամբ: Մյուս ուղղությունը նրա լիրիկական ֆիլմերն են, որտեղ նկարագրվում է սիրո և կրքերի խորությունը:

Օտակար Վավրան նաև զբաղվել է կրթական աշխատանքներով: 1949 թվականին ստացել է դոցենտի կոչում: 1963 թվականին Պրագայի երաժշտական արվեստների ակադեմիայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ֆակուլտետի պրոֆեսոր է:

Ֆիլմագրություն[խմբագրել]

50-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ է:
Նշանավոր ռեժիսորական ֆիլմերից են`

  • 1934: Մենք ապրում ենք Պրագայում (Žijeme v Praze)
  • 1935: Նոյեմբեր (Listopad)
  • 1936: Ուղտը ասեղի ծակի միջով (Velbloud uchem jehly)
  • 1937: Փիլիսոփայական պատմություն (Filosofská historie)
  • 1937: Կուսություն (Panenství)
  • 1939: Կապույտ հագած աղջիկը (Dívka v modrém)
  • 1939: Յումորեսկա (Humoreska)
  • 1939: Կախարդական տուն (Kouzelný dům)
  • 1940: Սիրուհին դիմակով (Maskovaná milenka)
  • 1940: Բժիշկ Հեգելի հաճախորդուհին (Pacientka dr. Hegla)
  • 1940: Խաբեություն Ռուբենսի հետ (Podvod s Rubensem)
  • 1940: Իմ հեքիաթ (Pohádka máje)
  • 1942: Կախարդվածը (Okouzlená)
  • 1942: Հիմա կգամ (Přijdu hned)
  • 1943: Բարի ճանապարհ (Šťastnou cestu)
  • 1945: Հայրենիքը դիմավորում է (Vlast vítá)
  • 1946: Ճանապար դեպի բարիկադներ (Cesta k barikádám), վավ.
  • 1946: Անխոնջ բակալավրը (Nezbedný bakalář)
  • 1947: Նախազգացում (Předtucha)
  • 1948: Կրակատիտ (Krakatit)
  • 1949: Համր բարիկադ (Němá barikáda)
  • 1952: Հարձակում (Nástup)
  • 1954: Յան Հուս (Jan Hus)
  • 1955: Յան Ժիժկա (Jan Žižka)
  • 1957: Բոլորին դեմ (Proti všem)
  • 1958: Քաղաքացի Բրիխ (Občan Brych)
  • 1959: Առաջին բրիգադան (První parta)
  • 1960: Ժողովրդական նկարիչ Զդանեկ Շտեպանեկ (Národní umělec Zdeněk Štěpánek), վավ.
  • 1960: Ոստիկանական ժամ (Policejní hodina)
  • 1961: Օգոստոսյան կիրակի (Srpnová neděle)
  • 1961: Գիշերային հյուրը (Noční host)
  • 1962: Տաք սիրտ (Horoucí srdce)
  • 1965: Ոսկե ռենետներ(Zlatá reneta)
  • 1966: Սիրավեպ կոռնետի համար (Romance pro křídlovku)
  • 1968: Տասներեքերորդ սենյակը (Třináctá komnata)
  • 1969: Վհուկների մուրճ (Kladivo na čarodějnice)
  • 1973: Դավաճանության օրեր (Dny zrady I., II.)
  • 1974: Սոկոլովո (Sokolovo)
  • 1976: Պրագայի ազատագրումը (Osvobození Prahy)
  • 1977: Սիրո և պատվի պատմություն (Příběh lásky a cti)
  • 1980: Խավար սիրտը (Temné slunce)
  • 1983: Յան Ամոսի ճանապարհորդությունը (Putování Jana Amose)
  • 1984: Կատակերգակը (Komediant)
  • 1984: Օլդրժիխ և Բոժենա (Oldřich a Božena)
  • 1985: Վերոնիկ (Veronika)
  • 1989: Եվրոպան վալս է պարում (Evropa tančila valčík)
  • 2002: Իմ Պրագա (Moje Praha)