Օսման Նուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման Նուրի
Ծնվել է1875
Մահացել է1909
Մասնագիտությունլրագրող

Օսման Նուրի (թուրքերեն՝ Osman Nuri, 1875 - 1909), թուրք պատմաբան, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրիի «Աբդուլ Համիդ Երկրորդը և նրա իշխանության շրջանը» (1909, արաբատառ թուրքերեն) եռահատռր աշխատությունը, որն ընդգրկում է Թուրքիայի պատմության 1876-1909 թթ. ժամանակաշրջանը, պարունակում է քաղաքական, ռազմական և դիվանագիտական բազմաթիվ փաստաթղթեր, հուշագրեր, արձանագրություններ, պայմանագրեր։ Կարևոր նշանակություն ունի աշխատության «Հայկական հարցը» գլուխը։ Թեև Նուրիի մտքերն ու եզրակացությունները Հայկական հարցի վերաբերյալ միշտ չէ, որ համապատասխանում են պատմական փաստերին, այնուամենայնիվ, նա անկողմնակալ է մեկնաբանել Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Նուրին Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում 1894-1896-ի հայկական կոտորածները համարում է «մի ահարկու եղեռն» մարդկության դեմ և կործանարար Թուրքիայի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։