Օսմանյան կայսրության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմանյան կայսրության զինանշան
Մանրամասնություններ

Օսմանյան կայսրության զինանշան (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu arması), Օսմանյան կայսրության պետական խորհրդանիշներից մեկը, որը ստեղծվել է 19-րդ դարի վերջին՝ եվրոպական հերալդիկ ավանդույթների միջոցով։ Իր գոյության ընթացքում պետական խորհրդանշանը ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ Զինանշանի վերջնական տարբերակը հաստատվել է 1882 թվականի ապրիլի 17-ին օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով։

Զինանշանի վրա պատկերված են կանաչ շրջաններ և կիսալուսին՝ փայլող աստղի վրա։ Շրջանի կենտրոնում գտնվում է Աբդուլ Համիդ սուլթանի տուղրան։ Դրանց ստորին մասում գտնվում են երկու դրոշներ։ Կարմիր դրոշը Անատոլիան և Ասիայի մյուս պետությունները[1] դրոշն է, իսկ կանաչը՝ Ռումելիաի[1] դրոշը։ Աջ և ձախ հատվածներում առկա են տարբեր տեսակների զենքեր, փադիշահի չալմայով վահան, ծաղիկներ, կշեռք և երկու գիրք, ավելի ներքև հինգ մեդալ՝ տարբեր իրադարձությունների համար նախատեսված։

Կենտրոնում առկա աստղը խորհրդանշում է Օսմանյան կայսրության գերիշխանությունը, որը լուսավորում է ամբողջ աշխարհը իր հզորությամբ։ Զենքերը և վահանը խորհրդանշում են կայսրության ռազմական հզորությունը։ Երկու գրքերը Ղուրանը և Սուննան են, իսկ դրանց վրա առկա կշեռքը խորհրդանշում է արդարությունը։ Մեդալների անվանումներն են Şefkat Nişanı, Օսմանիե մեդալ, Իմթիյազ մեդալ, Մեջիդիե մեդալ և İftihar Nişanı: Դրանցով պարգևատրվել են փադիշահները կամ աչքի ընկած պետական գործիչները։

Օսմանյան կայսրության զինանշանի որոշ տարրեր անցել և ներկայումս օգտագործվում են ժամանակակից Թուրքիայի զինանշանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]