Օսկարի 1-ին մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օսկարի» 1-ին մրցանակաբաշխությունը
1stOscars 1929.jpg
Ամսաթիվ 1929 թ. մայիսի 16
Անցկացման վայրը «Ռուզվելտ օթել» թատրոն, Հոլիվուդ, Լոս Անջելես
Հաղորդավարող(ներ) Դուգլաս Ֆերբենքս
  Օսկար 2-րդ > 

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված կինոաշխարհի ամենահեղիանակավոր Օսկարի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929 թ. մայիսի 16-ին Լոս Անջելեսի Հոլիվուդյան «Ռուզվելտ օթելում»։

Այն ժամանակ մրցանակները դեռևս «Օսկար» անվանումով չէին ներկայացված, նրանք ստանում էին այսպես կոչված «Շնորհավորական արձագանքներ» (անգլ.՝ Honorable Mention)։ Արարողությունը տևել է 15 րոպե, որին ներկա էին 250 հոգի։ Տոմսը արժեցել է 5 դոլար։ Արարողությունը վարել է այն ժամանակների ամենաճանաչված ամերիկյան դերասաններից մեկը՝ Դուգլաս Ֆերբենքսը։

Մրցանակակիրներ և թեկնածուներ[խմբագրել]

Ֆիլմեր, որոնք ներկայացվել են ամենաշատ անվանակարգերում[խմբագրել]

Ֆիլմեր, որոնք ստացել են ամենաշատ մրցանակներ[խմբագրել]

  • 3 մրցանակ «Յոթերորդ երկինք» և «Արևի ծագումը»
  • 2 մրցանակ «Թևեր»

Հիմնական մրցանակակիրներ[խմբագրել]

հաղթողները գրված են դեղին գույնով

Կատեգորիա Մրցանակակիրներ և թեկնածուներ
Լավագույն ֆիլմ «Թևեր» / Wings  - Paramount
«Ռեկետ» / The Racket  - The Caddo Company
«Յոթերորդ երկինք» / Seventh Heaven  - 20th Century Fox
Լավագույն ռեժիսոր (կատակերգություն) Լյուիս Մայլսթոուն  - «Երկու արաբական ասպետ» / Two Arabian Knights
Չառլի Չապլին  - «Կրկես» / The Circus
Թեդ Ուայլդ  - «Արագաշարժը» / Speedy
Լավագույն ռեժիսոր (դրամա) Ֆրենկ Բորզեջ  - «Յոթերորդ երկինք» / Seventh Heaven
Հերբերտ Բրենոն  - «Սորելը և որդին» / Sorrell and Son
Քինգ Վիդոր  - «Ամբոխ» / The Crowd
Օսկար լավագույն գեղարվեստական ներկայացման համար «Արևի ծագումը» / Sunrise: A Song of Two Humans  - 20th Century Fox
«Ամբոխ» / The Crowd  - Metro-Goldwyn-Mayer
«Չանգ» / Chang  - Paramount
Լավագույն դերասան Էմիլ Յենինգս  - «Վերջին հրամանը» / The Last Command և «Բոլոր մարմինների ուղին» / The Way of all Flesh ֆիլմերի համար
Ռիչարդ Բարտելմես  - «Հանգույց» / The Noose և «Լաքած տղան» / The Patent Leather Kid ֆիլմերի համար
Չառլի Չապլին  - «Կրկես» / The Circus
Լավագույն դերասանուհի Ջանեթ Գեյնոր  - «Յոթերորդ երկինք» / Seventh Heaven, «Փողոցային հրեշտակ» / Street Angel և «Արևի ծագումը» / Sunrise։ A Song of Two Humans ֆիլմերի համար
Լուիզա Դրեսսեր  - «Նավը լողում է» / A Ship Comes In
Գլորիա Սվենսոն  - «Սեդի Թոմպսոն» / Sadie Tompson
Լավագույն ադապտացված սցենար Բենջամին Գլեյզեր  - «Յոթերորդ երկինք» / Seventh Heaven
Ալֆրեդ Կոն  - «Ջազի երգիչը» / The Jazz Singer
Էնթոնի Քուլդուեյ - «Փառավոր Բեթսին» / Glorious Betsy
Լավագույն օրիգինալ սցենար Բեն Հեկտ  - «Անդրաշխարհ» / Underworld
Լայոշ Բիրո  - «Վերջին հրամանը» / The Last Command
Լավագույն տիտրեր համր կինոյի համար[1] Ջոզեֆ Ֆարնեմ (մրցանակը կապված չէ կոնկրետ ֆիլմի հետ)
Հերալդ Դաֆֆի  - «Հեղինե Տրոյացու անձնական կյանքը» / The Private Life of Helen of Troy
Ջորջ Մերիոն կրտսեր (մրցանակը կապված չէ կոնկրետ ֆիլմի հետ)
Լավագույն օպերատորական աշխատանք Չառլզ Ռոշեր և Կառլ Ստրուսս  - «Արևի ծագումը» / Sunrise։ A Song of Two Humans
Ջորջ Բառնս  - «Սատանայական պարուհին» / The Devil Dancer; «Կախարդական կրակ» / The Magic Flame; և «Սեդի Թոմպսոն» / Sadie Tompson
Լավագույն բեմադրող նկարիչ Ուիլյամ Քեմերոն Մենզիես  - «Աղավնին» / The Dove ; «Փոթորիկ»/Tempest
Ռոչուս Գլիզ  - «Արևի ծագումը» / Sunrise: A Song of Two Humans
Հարրի Օլիվեր  - «Յոթերորդ երկինք» / Seventh Heaven
Լավագույն վիզուալ էֆեկտներ Ռոյ Պոումռոյ  - «Թևեր» / Wings
Ռալֆ Հեմմերաս  - (կապված չէ կոնկրետ ֆիլմի հետ)
Նանջենտ Սլոտեր - (կապված չէ կոնկրետ ֆիլմի հետ, սակայն շատերի կարծիքով ներկայացվել է «Ջազի երգիչը» ֆիլմի համար) / The Jazz Singer

Հատուկ մրցանակներ[խմբագրել]

  • Չառլի Չապլինը ստացավ հատուկ մրցանակ «Ունիվերսալ հանճարեղության համար, դերասանակն խաղի, սցենարի, ռեժիսուրայի և պրոդյուսերության համար» «Կրկես» ֆիլմի համար (անգլ.՝ For versatility and genius in acting, writing, directing and producing «The Circus»)»:
  • Warner Brothers կինոընկերությունը ստացավ մրցանակ «Ջազի երգիչը ֆիլմի ստեղծման համար, այն առաջին ձայնային ֆիլմն էր, որը հեղափոխություն մտցրեց կինոարդյունաբերությունում» (անգլ.՝ For producing The Jazz Singer, the pioneer outstanding talking picture, which has revolutionized the industry)»։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Առաջին ու միակն էր այս անվանակարգը