Օսկար Ռամիրես (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսկար Ռամիրես Էռնանդես (իսպ.՝ Óscar Ramírez Hernández, դեկտեմբերի 8, 1964, Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի 1980-90-ականների ֆուտբոլիստ, Կոստա Ռիկայի հանրահայտ ֆուտբոլիստներից մեկը։ Հայտնի է եղել Մաչիլյո (El Machillo՝ շիկահեր) մականվամբ։ Հանդես է եկել կոստառիկական երկու հսկաների՝ «Ալախուելենսեի» և «Դեպորտիվո Սապրիսայի» կազմում՝ հանդիսանալով երկու թիմերի աստղը և երկրպագուների կուռքը։ «Ալախուելենսեի» կազմում հաղթել է չորս անգամ Կոստա Ռիկայի առաջնությունում և մեկ անգամ էլ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթում, իսկ «Սապրիսայի» հետ երեք անգամ նվաճել է երկրի չեմպիոնի և երկու անգամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի հաղթողի կոչումը։

Կոստա Ռիկայի հավաքականի կազմում անց է կացրել 75 հանդիպումներ։ Մասնակցել է Լոս Անջելեսում կայացած 1984թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին և Իտալիայում կայացած 1990թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես «Սապրիսայի» գլխավոր մարզիչ Էռնան Մեդֆորդի օգնական։ Այժմ զբաղեցնում է «Ալախուելենսեի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Հղումներ[խմբագրել]