Օսկար Կալլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Կալլիս
Oskar Kallise autoportree.jpg
Օսկար Կալլիսի ինքնադիմանկարը
ԱԱՀ՝ Օսկար Կալլիս
Ծննդյան օր՝ 1892 թ., նոյեմբերի 23 (1892-11-23)
Ծննդավայր՝ Տալլին, Էստոնիա
Վախճանի օր՝ հունվարի 1, 1918 (25 տարեկան)

Օսկար Կալլիս (էստ.՝ Oskar Kallis, նոյեմբերի 23, 1892, Տալլին, Էստոնիա - հունվարի 1, 1918, Յալթա, Ուկրաինա), էստոնացի նկարիչ, էստոնական ազգայիին ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։


Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1898 թ. մահացել է հայրը։ Օսկար Կալլիսը մորն օգնել է ընտանիքը պահելու գործում։ 1907 և 1913-1916 թթ. սովորել է նկարիչ Անտս Լայկմաայի արվեստանոցում։ 1910 թ. ավարտել է Տալլինի քաղաքային ուսումնարանի չորրորդ դասարանը, որից հետո որպես գծագրիչ աշխատանքի է անցել ինժեներ Է. Բաուստեդի մետ։ 1912-1913 թթ. սովորել է Էստոնիայի նկարիչների միությունում (Eesti Kunstiselts)։ 1914 թ. որպես գծագրիչ աշխատանքի է ընդունվում Պետրոս Մեծի ծովային ամրոցում։ Այնտեղ աշխատել է մինչև 1907 թ. նոյեմբերը։

Օսկար Կալլիսը հայտնի է հատկապես Կալևիպոեգ էպոսի նկարզարդումներով. այդ թեմայով նա ստեղծել է շուրջ 40 նկար։ Նա նաև զբաղվել է ազգային մոտիվներով կահույքի ու կտորեղենի ձևավորմամբ։ Հետաքրքրվել է գրականությամբ, բանահյուսությամբ, հնէաբանությամբ։

Օսկար Կալլիսը մահացել է 1918 թ. թոքախտից։

Հայտնի ստեղծագործություններ[խմբագրել]

  • «Lennuk» (1914)
  • «Sulevipoja kalm» (1914)
  • «Kalevipoeg kasvatab tamme» (1914—1915)
  • «Kalevipoeg kellukest helistamas» (1914—1915),
  • «Kalevipoeg allmaailmas» (1915)
  • «Manala uks» (1915)

Պատկերասրահ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]